Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնվեցին տվյալներ, որոնք խոսում են մեր դպրոցական կրթության ցածր ցուցանիշների մասին։ Մասնավորապես, մամուլում հրապարակվեց 2020թ. Կրթության պետական տեսչության անցկացրած ստուգումների արդյունքները։ Դրանք անցկացվել են Երևանի և մարզերի 9 դպրոցներում։ Ըստ արդյունքների, Հայոց լեզվի միջին միավորը 10 բալանոց համակարգում 5 է, իսկ Մաթեմատիկայինը՝ 4։
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ (05.07.2021 թ.):
Հայաստանում լիցենզավորման դաշտ են բերվում նախադպրոցական ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հայտնի են քիմիա և ռուսաց լեզու առարկաների միասնական քննությունների արդյունքները՝ ըստ ԳԹԿ-ի նախնական վերլուծության:
Հայաստանում հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 1288 դիմորդ:
Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի հուլիսի 1-ին:
ՀՀ Շիրակի մարզի 3 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2015 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:
Հունիսի 25-ին անցկացվեցին վերջին միասնական քննությունները: «Ռուսաց լեզվից» քննություն հանձնել է 241 դիմորդ, որոնցից 199-ը՝ մարզերում, 43-ը՝ Երևանում: «Քիմիա» առարկայից քննություն հանձնել են 1073-ը, որոնցից 661-ը՝ մարզերում, իսկ 412-ը՝ Երևանում:
Համապետական բոլոր ընտրություններից հետո Հայաստանում խոսվում է կրթության համակարգը վերափոխելու կարևորության մասին։ «Կրթությունից պիտի սկսենք»,- արձանագրում են շատերը։ Արձանագրենք, որ այս անգամ էլ նախընտրական ծրագրերում կրթությանը վերաբերող հատվածը վերջին էջերում էր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանն էլ ընտրություններից հետո խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում նշել է, որ հասարակությունը մեծ սպասելիքներ ունի կրթությունից։
Աջակցություն հեռավոր սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մշակութային հաստատությունների պաշտպանության և բնապահպանության մեջ համայնքային երիտասարդության ներգրավմանը. 4-5 համայնքների պետական հանրակրթական դպրոցներ կստանան համակարգչային սարքավորումներ, ըստ անհրաժեշտության՝ կապահովվի նաև համացանցի հասանելիություն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկրորդ շրջաբերական գրությունն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Հունիսի 25-ին կայանալիք միասնական քննություններն անց են կացվելու ՀՀ 15 քննական կենտրոններում, որոնցից 4-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում:
ՀՀ 15 քննական կենտրոնում հունիսի 25-ին միասնական քննություններ են անցկացվելու «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից։
Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության 26 քննական կենտրոններում «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն է հանձնել 5027 հոգի:
Հանրապետության 36 քննական կենտրոններում հունիսի 18-ին անցկացված «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 5 027 դիմորդ։
Հունիսի 22-ին տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար նախապես հայտագրվել են 2759 դիմորդներ:
Հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության 29 քննական կենտրոններում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4076 հոգի, քննությանը մասնակցել է 4005 դիմորդ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
«Երբ թողնում ենք՝ լսարան մտնի մի անհայրենիք և չկայացած դասավանդող, նրանք կարող են այնպիսի սերմեր ցանել, որոնց պտուղները կործանարար կլինեն երկրի համար: Եվ փաստացի, որոշակի բացթողումների արդյունքում կան այնպիսի դասավանդողներ, որոնք այնպիսի ապազգային տարրեր են ներդրել, որ մեր երիտասարդներից ոմանք դարձել են հակահայկական քարոզչության տարրեր: Այս իրավիճակը պետք է շտկվի հունիսի 20-ից հետո»:
ՀՀ 36 քննական կենտրոնում հունիսի 18-ին անց է կացվում միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից։
Թեև այս ընտրություններում ծրագրերը մղված են երկրորդ պլան, այդուհանդերձ, ներկայացնենք, թե ինչ ոչ ստանդարտ մոտեցումներ, առաջարկություններ կան կուսակցությունների ծրագրերի կրթական հատվածում։
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները։
Հանրապետության 33 քննական կենտրոնում հունիսի 11-ին անցկացվեց «Օտար լեզու» առարկայից միասնական քննություն: Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են եղել, մնացած 20-ը՝ մարզերում:
Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։
Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում:
ՀՀ 29 քննական կենտրոնում հունիսի 15-ին անց է կացվում միասնական քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին կոչ է անում հետևողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց: