Ասել եմ, լավ եմ արել, Ա-ից Ֆ. որոշեցին այստեղ կազմակերպել մասկի շոուն, չստացվեց. Միքայել սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»:

Ուստի 2025 թվականի հունիսի 27-ին որոշվել է Միքայել Աջապահյանին ձերբակալել, որ դատարանում նրա կալանքի հարցը քննվի: Եվ ԱԱԾ-ն մտել է Մայր Աթոռ,  տեղեկանալով, որ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այնտեղ է ժամանել Քահանայից տարեկան ժողովի առիթով՝ իբրև հավաքի համակարգող։

Երեք անգամ Մայր Աթոռի տարածքում հավաքված ժողովուրդը չի թողել, որ Սրբազանը գնա ՀՀ քննչական կոմիտե, չնայած որ Շիրակի թեմի առաջնորդը պատրաստակամություն է  հայտնել  գնալու, ավելին, նա չի հրաժարվել իր խոսքերից,  որի պատճառով իրավաքաղաքական  հետապնդման է ենթարկվում:

«Վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին: Ինձ կարող էին շատ հանգիստ և մեկուսի ձերբակալել հունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին՝ ներառյալ մինչև 26-ը, բայց իրենք, գիտակցաբար կամ անգիտակցաբար, թեև ես հակված եմ առաջինին, որ ցույց տան իրենց ուժը Մայր Աթոռի պատերից ներս: Իրենք չէին կարող չիմանալ, որ այսօր նախատեսված է Քահանայից ժողով, և, որ ես 20 տարուց ավելի այս Քահանայից տարեկան ժողովի համակարգողն եմ և Վեհափառ Հայրապետի կողքին ատենապետը: Շատ լավ գիտեին:  Բայց որոշեցին այդ մասկի-շոուն այստեղ կազմակերպել, չստացվեց: Հիմա իրենք հասկացել և նահանջել են:

Կարդացեք նաև

Դրա համար ավելորդ է թույլ տալ, որ իրենք երկրորդ անգամ հարձակվեն և պղծեն Մայր Աթոռի հոգեպարար մթնոլորտը: Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և ապօրինի է: Ես երբեք չեմ թաքնվել, չեմ խուսափել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում: Ասել եմ, լավ եմ արել՝ Ա-ից Ֆ, և պիտի շարունակեմ նույն ոգով: Եվ հիմա միակ խնդրանքս է՝ թողեք նստեմ մեքենան և մեր սիրելի փաստաբանի հետ գնանք Քննչական կոմիտե»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս