Բաժիններ՝

Երևանը դիմորդների թվով զիջում է

Հունիսի 25-ին կայանալիք միասնական քննություններն անց են կացվելու ՀՀ 15 քննական կենտրոններում, որոնցից 4-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «Ռուսաց լեզվից» քննություն կհանձնի 241 դիմորդ, որոնցից 199-ը՝ մարզերում, 43-ը՝ Երևանում: «Քիմիա» առարկայից քննություն կհանձնեն 1073-ը, որոնցից 661-ը՝ մարզերում, իսկ 412-ը՝ Երևանում:

Երևանի թիվ 14 հիմնական դպրոցում «Ռուսաց լեզվից» քննություն կհանձնի 42 դիմորդ, «Քիմիա» առարկայից՝ 54:

«Քիմիա» առարկան կհանձնեն նաև Երևանի թիվ 11 հիմնական, թիվ 189 ավագ և թիվ 200 հիմնական դպրոցներում:

Նշենք, որ Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները։

2021թ. հունիս ամսին միասնական քննություն հանձնող դիմորդների թիվն ըստ առարկաների ունի հետևյալ պատկերը.

Հունիսի 8-ին «Աշխարհագրություն» առարկայից քննություն է հանձնել 186 հոգի, որոնցից 157-ը՝ մարզերում, 29-ը՝ Երևանում:

«Կենսաբանություն»  առարկայից քննություն է հանձնել 1288 դիմորդ, որոնցից 832-ը՝ մարզերում, Երևանում՝ 456-ը:

«Համաշխարհային պատմություն»-ից քննություն է հանձնել 31 դիմորդ, որոնցից 27-ը՝ մարզերում, իսկ 4-ը՝ Երևանում:

Հունիսի 11-ին «Անգլերեն» լեզվից քննություն է հանձնել 4250 հոգի: Մարզերում՝ 2648-ը, իսկ մայրաքաղաքում՝ 1698-ը:

Գերմաներենից քննություն է հանձնել 83 հոգի, 68-ը՝ մարզերում, 17-ը՝ Երևանում:

Ֆրանսերենից քննություն է հանձնել 74 հոգի, 44-ը՝ մարզերում, 30-ը՝ Երևանում:

Իսպաներենից քննություն է հանձնել ընդամենը 2 դիմորդ, երկուսն էլ՝ մարզերում: Պարսկերենից՝ ևս երկուսը, սակայն այս դեպքում մեկը՝ Երևանում, մյուսը՝ մարզերից մեկում:

Հունիսի 15-ին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն է հանձնել ընդհանուր առմամբ 3751 դիմորդ, որոնցից 2795-ը՝ մարզերում, 956-ը՝ Երևանում:

Հունիսի 18-ին «Մաթեմատիկա» առարկայից քննություն է հանձնել 4979 դիմորդ, որոնցից 3206-ը՝ մարզերում, 1773-ը՝ Երևանում:

«Հայոց պատմություն» առարկայից հունիսի 22-ին քննություն հանձնած դիմորդների թիվը 1577 է, որոնցից 895-ը՝ մարզերում, իսկ 482-ը՝ Երևանում:

Նույն օրը «Ֆիզիկա» առարկայից քննություն է հանձնել 1382 հոգի, 506-ը՝ մայրաքաղաքում, 876-ը՝ մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս