Հայտնի են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները
Հանրապետության 36 քննական կենտրոններում հունիսի 18-ին անցկացված «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 5 027 դիմորդ։
Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ «Մաթեմատիկա» առարկայից քննությանը մասնակցելու համար, սակայն հայտագրվել էր 5 186 հոգի։
Առարկայից միջին միավորը եղել է 10․47։
«Մաթեմատիկա»-ից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 1 129 է, իսկ 18-20 միավոր հավաքել է 246 հոգի։ Ընդհանուր առմամբ 2020 թվականի համեմատ դիմորդների թիվը պակասել է։ Նախորդ տարի քննություն է հանձնել 5 220 դիմորդ»,- նշում են ԳԹԿ-ից։