Հայտնի են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննության արդյունքները
Հայաստանում հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 1288 դիմորդ:
Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ «Ռուսաց լեզու» առարկայից քննությանը մասնակցել են հայտարարագրված 264-ից 246-ը: Այդ առարկայից միջին միավորը եղել է 12,76:
«Ռուսաց լեզվից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 27: Այս առարկայից 2020 թվականի համեմատ դիմորդների թիվն ավելացել է: Նախորդ տարի «Ռուսաց լեզու» առարկայից քննություն է հանձնել 169 հոգի: «Քիմիա»-ին մասնակցել է հայտարարագրված 1123 հոգուց 1042-ը: Միջին միավորն այս առարկայից եղել է 13.36: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 172-ն է, 18-20 միավոր հավաքածների թիվը 272 է: 2020-ին «Քիմիա» առարկայից քննություն է հանձնել 341 հոգի»,- նշում են ԳԹԿ-ից: