Բաժիններ՝

Վերապատրաստվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակից

Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախադպրոցական կրթության ոլորտը թերևս ամենաշատն է տուժել համավարակի ազդեցությունից:

«Եթե մյուս մակարդակներում կարողացել ենք կրթության շարունակականությունն ապահովել հեռավար ուսուցման և տարբեր տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ապա նախադպրոցական հաստատություններում իրավիճակն ավելի բարդ էր. վաղ մանկության զարգացման այս փուլում մենք խնդիրներ ունեցանք երեխաներին համապատասխան ծառայություններ տրամադրելու տեսանկյունից: Հետևաբար ակնհայտ է, որ կարիք ունենք զարգացնելու նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների կարողությունները, որպեսզի արտակարգ իրավիճակներում նրանց տրամադրած ծառայությունները լինեն արդյունավետ և հասցեական»,- շեշտել է փոխնախարարը՝ գոհունակությամբ փաստելով, որ «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 951 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ՝ դաստիարակներ և մեթոդիստներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս