«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն ու պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանն են։
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ զրույցում անդրադարձ կատարվեց ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններին:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով այս համայնքներում ոչ իշխանական թեկնածուների հաղթանակին՝ շեշտեց․ «Գյումրու ու Փարաքարի արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ «նախկիններ-ներկաներ» հնարքն այլևս չի աշխատում։ Ու մասնավորապես Գյումրիում, ըստ էության, իշխանության է վերադարձվել մարդ, որն ուղղակիորեն ասոցացվում է նախկինների հետ՝ 13 տարվա քաղաքապետը։
Աղիքային ցուպիկն այնքան շատ չէ կաթնամթերքի մեջ, ինչքան այլ մթերքները, օրինակ աղացած մսի, թռչնամսի մեջ կա, եթե պահում ենք սառնարանում։ Դրանք կոչվում են սննդածին ինֆեկցիաներ։ Սալմոնելան, օրինակ, բազմանում է այնտեղ, եթե լավ ջերմամշակման չի ենթարկվում մթերքը։ Մեթոդ ենք մշակել վարակիչ բակտերիաների դեմ։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, որը մեծամասամբ ուսումնասիրում է ՀՀ տարածքից դուրս գտնվող հուշարձանները, այս պահին մեծ խնդիր ունի՝ կապված Արցախում հուշարձանների հետ, որոնք ամեն օր ու ժամ պակասում են՝ ենթարկվելով ադրբեջանական վանդալիզմին։
Շաքարախտով երեխաները և նրանց ծնողները կանգնել են ծանր խնդիրների առաջ։
Դու խաղում ես դպրոցից փախչող աշակերտի դերում։ Քո նպատակն է փախչել ուսուցիչներից, անվտանգության աշխատակիցներից կամ ցանկացած այլ «հետապնդողից», և խուսափել այնպիսի խոչընդոտներից, որոնք հանդիպում են դպրոցից դուրս գալու ճանապարհին։
Կարող է մարդու օրգանիզմում ճիճու լինի, ու նա չիմանա այդ մասին, որովհետև հաճախ անախտանիշ է ընթանում, հատկապես, եթե նորմալ իմունիտետ ունեցող անձի հետ գործ ունենք։ Հետևանքը լինում է այն, որ ճիճուներն անընդհատ գրգռելով մարդու իմուն համակարգը՝ բերում են ալերգիաների առաջացման։ Կարող են պարբերաբար լինել մարսողական խանգարումներ, սննդանյութերի և վիտամինների պակաս։
Քրիստոսի Հարության կենսապարգև այս ավետիսով Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ մաղթելով գահակալության արդյունավոր, արևշատ տարիներ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում նաև մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին։ Տիրոջ սերը, օգնականությունն ու ողորմությունը թող պահապան լինեն ազգիս ու հայրենյաց:
«2018-ի պսևդոհեղափոխությունը ներքին և արտաքին մի շարք գործոնների համակցություն էր։ ՀՀ 3-րդ նախագահն ու իր թիմը մազոխիստ չէին, որ իրենց դեմ այդքան ժողովուրդ հանեին, դագաղներով ու պսակներով… Ի վերջո, եթե նպատակը լիներ իշխանություն պահելը, կար Մարտի 1-ի օրինակը, որ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջում…»։
#ՀԻՄԱ. ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Կոռուպցիայի դեմ պայքարն ու նախկինների «թալանը» քաղաքական նպատակներով շահարկող Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շահագրգռված չէ ԱՆԻՖ-ի շրջանակներում պետական միջոցների թալանը բացահայտելու, առավել ևս՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, պետությունից թալանած ու վատնած փողերը վերադարձնելու հարցում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այն կարծիքին է, որ իշխանությունները կատարում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, ըստ այդմ էլ՝ հարձակվում ազգային ուժերի, անհատների վրա, հայկականի դեմ արշավ տանում:
Փաշինյանի իշխանությունն ավելի է լկտիանում։ Նրա թիմը, եթե դա կարելի է թիմ անվանել, ավելի շատ բաներ է իրեն թույլ տալիս, և քաղաքական ճնշումները, քաղբանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը, ոստիկանական բռնություններն ավելի հանդուգն և լկտի են դառնում։ Այս միտքը երևի ամեն անգամ այցելում է բոլոր ընդդիմադիրներին, երբ ինչ-որ բան չի ստացվում։
Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ չեմ համարում, պիտի գնա հոգեբուժարան, բուժվի: Էս ի՞նչ է քաշում էս խեղճ ժողովուրդը: Բա դավաճան չէ, ի՞նչ է: Եթե ինքը դավաճան չլիներ, հողերն Ալիևին չէր ծախի: Ալիևն ո՞վ է, ադրբեջանցին ո՞վ է, որ մտնի Հայաստան: Եթե մեր ազգը ազգ լինի, պիտի ոտքի կանգնի, պայքարի:
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը գործարար, կառուցապատման և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող Արմեն Սաքապետոյանն է։
Այսպես կոչված՝ «2018-ի հեղափոխությունը» ժողովրդավարական շարժում չէր, այն վարպետորեն մշակված պատրանք էր, մի սուտ, որը ստեղծվեց միամիտ ժողովրդին խաբելու և նրա ինքնիշխանությունը խլելու համար։
Ադրբեջանից հայտարարում են, որ «հայկական ագրեսիայի» բազան դեռ ամբողջապես վերացած չեն համարում, և գործընթացը մի քանի փուլից է բաղկացած: Սրան զուգահեռ՝ արդեն մոտ երկու ամիս է՝ սահմանագոտու տարբեր ուղղություններով և սահմանամերձ բնակավայրերի հատվածում ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և բնակչությանը լսելի դարձնել կրակոցի ձայները, Նիկոլ Փաշինյանը հորդորում է մոռանալ Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի ու պատերազմի մասին՝ պնդելով, թե «Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»:
Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սրբազան
168.am-ի հետ զրույցում ՝անդրադառնալով ռեգիոնալ՝ եռակողմ շփումներ ձևավորելու փորձերին, վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Վրաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը վերջերս հաճախ են առաջարկել նպաստել ռեգիոնալ համագործակցության հաստատմանը, հաշվի առնելով Վրաստանի հարաբերությունները թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ։
#ՀԻՄԱ. ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԸ` ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՑ. #ՈՒՂԻՂ
«Արդարադատություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ արցախահայերն այնքան քիչ են մնացել, որ բոլորը բոլորին ճանաչում են։ Հետևաբար, երեկ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը չէին էլ գիտակցում, որ գտնվում են ինչ-որ ուժի ազդեցության տակ։
Ինչ առաջադրել եմ թեկնածությունս անընդհատ ասում են՝ կրիմինալ, կրիմինալ, կրիմինալ, սրա մասին բարձրաձայնում են, դիտավորյալ խոսում են. մենք ունենք ինֆորմացիա, որ մեր հանդեպ պետք է ինչ-որ վատ արարք կատարեն նորից: Այս մասին Գյումրու ավագանու նիստից հետո լրագրողներին ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայրենական Մեծ պատերազմը հայ ժողովրդի հաղթանակով պսակված կարևորագույն էջերից մեկն է, հայ մարդու հերոսությունների հսկայական շտեմարան։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր Հայրենական Մեծ պատերազմին նվիրված համաժողովի ընթացքում նախ կարևորեց նման համաժողով անցկացնելու հանգամանքը, անուհետև հավելեց, որ շատ ժամանակ տպավորություն է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը՝ հայ ազգի պատմությունը ջնջելու կամ սեփական պատկերացումներով խմբագրելու ճանապարհին, փորձում է ջնջել, որ հայկական Արցախ է եղել։
Սլաբոդկան անգիր գիտեմ, տուն առ տուն, եսիմ ինչ լեզվով էին խոսում քվեարկողները. 8000 հոգի դրսից էին
«Այսօր էլ Հայաստանում իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները։ Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ հայ ժողովուրդը որևէ կապ չունի այն արժանապատիվ հաղթանակների հետ, որոնք եղել են 30, 80 տարի առաջ»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։
Մեր քաղաքապետին ուզում եմ մաղթել աշխատանքի ժամանակ դրսևորել սկզբունքայնություն՝ բոլոր հարցերի շուրջ, որի մասին խոսում է, ուժ, համբերատարություն, իմաստություն և քրիստոնեկան բարություն. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությանը նշեց «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Դիմադրության շարժման մեծագույն ներկայացուցիչ է եղել Միսաք Մանուշյանը՝ պոետ, թարգամանիչ, որի տաղանդը մեծ գնահատականի է արժանացել Ավետիք Իսահակյանի կողմից, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բռնել է ոչ թե կապիտուլյանտ Պետենի ուղին, այլ բռնեց դիմադրության շարժման Շառլ դը Գոլի ուղին։ Այսօր մենք ունենք նույն ընտրությունը՝ ընտրել Մանուշյանի ճանապա՞րհը, թե՞ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։