Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դարձյալ քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ «անիմաստ հայտարարություններ անելու» և «թուրքական ժխտողական նարատիվները» շարունակելու համար:
Այս խաղալիքը բացի թռչելուց այլ բանի ընդունակ չէ. ներկայացվեց «չարաբաստիկ» դրոնը
Մինչ Հարավային Կովկասում անորոշ տրամադրություններ են՝ պայմանավորված ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտով և աղմկահարույց որոշումներով, դրա հետևանքով աշխարհաքաղաքական փոփոխությունների սպասումով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի շեղվում քաղաքական իր օրակարգերից՝ հիշեցնելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2024 թվականի նոյեմբերին 2023 թվականի նոյեմբերի համեմատ նվազել են 21,7 %-ով: Հայաստանի վերաբերյալ իր ամենամսյա մակրոտնտեսական զեկույցում այս մասին նշել է Համաշխարհային բանկը։
Փաշինյանի ներկայիս թրքամետ էքստազն իրականում Արցախյան վերջին պատերազմում կրած պարտության, ռուս-ուկրաինական պատերազմի, Արցախի հայաթափման, գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերի կամ գլոբալ տաքացման հետևանք չէ։
Որևէ իշխանություն նախընտրական տարում չի գնում թանկացումների, հարկերի բարձրացման և այլ` բնակչության կյանքն էապես բարդացնող քայլերի։ Իսկ 2025-26-ի համար մի ամբողջ փաթեթ է արդեն ուժի մեջ՝ անթաքույց սպառնալով վատացնել բոլորի կյանքը։
Տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու՝ իշխանությունների որոշումն առաջին իսկ պահից որակվեց՝ որպես «հետքայլ»։ Ֆորմալ առումով դա, իհարկե, հետքայլ է, որովհետև հետևում է ընդամենը երկու օր առաջ Երևանի քաղաքապետի հնչեցրած հայտարարությանը, թե «ոչ մի հետքայլ չի անելու»։
Մարդկանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ֆոնին հետաքրքիր տեղեկություններ են 168.am-ին հասնում Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Աղասի Իսահակյանի կարիերային աճի ու ֆինանսական միջոցների թռիչքի մասին, ում մասին ասում են՝ ընդդիմադիր լինի, Իսահակյան Աղասին գործ կարի, ընդ որում՝ հաճույքով:
«2020թ. այս կողմ մարդիկ մեր երկրի ողնաշարը համարում են ոչ թե բանակը, այլ ոստիկանական զորքերը: Հզոր բանակ ունենալու համար պետք է հզոր ռազմաքաղաքական ղեկավարություն լինի, հզոր վարչապետ լինի, հզոր ԳՇ պետ լինի, որը չունենք: Ներկայիս պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը պարզապես նշանակված մարդիկ են, որոնք բանակը քանդում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա:
«Մարդիկ ՔՊ-ական իշխանությանը տեսնել չեն ուզում. այն տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք, օրինակ, Գյումրիից, շատ ավելին են ասում, քան այս թվերը. ժողովուրդը չի ուզում ՔՊ-ի անունը լսել»,- ասաց Մինասյանը՝նշելով՝ իրականում ՔՊ-ի վականիշը շատ ավելի ցածր է։
ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին Երևանի աղմկահարույց որոշումը, ինչպես նաև հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հայ-ամերիկյան խարտիան այս կամ այն կերպ շոշափում է Հայաստանի տնտեսական անվտանգության հարցերը, մի երկրի, որի արտաքին առևտրաշրջանառության և օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքում ռուսական ուղղությունն ավանդաբար զբաղեցնում է «առյուծի բաժինը»։
Որևէ խաղաղության պայմանագիր՝ առանց զուգահեռ, նույն վայրկյանին կնքվելիք սահմանազատման մասին փաստաթղթի կամ դրույթի, մեզ համար անընդունելի է։
Քաղաքական հայտնի, հնչեղ գործերով հայտնի դատախազ Հայկ Հարությունյանին «գցել են»: 168.am-ի տեղեկություններով՝ վերջինիս առաջարկել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալի պաշտոնը՝ խոստանալով հանգիստ կյանք:
«Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ Ֆրանսիայի քաղաքացի ու Ֆրանսիայի Սահմանադրությամբ նախատեսված քրեորեն հետապնդելի հայտարարություն աներ, ապա նրան 100 տոկոս կկանչեին պատասխանատվության, ինչն այսօր Հայաստանում չեն անում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։
Հունվարի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտային հարցերով խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ նա դարձյալ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»:
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- օրեր առաջ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության իրողությունն առհասարակ:
Միշտ մնալու եմ հաղթած. դատավորը ճնշման տակ էր, նրա հուզական վիճակից էլ էր երևում. նողկալի է. կբողոքարկենք. Մամիկոն Ասլանյան
«Մենք՝ հայերս, Քրիստոնյա աշխարհի դռնապաններն ենք։ Մենք չպետք է մենակ մնայինք։ Հավատացեք՝ մենք աշխարհի օգնության ու աջակցության կարիքն ունենք»։
Նիկոլ Փաշինյանը կարող էր պաշտպանել ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին, ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝ կարծում է ՌԴ նախագահինկից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչյովան։
Մեզ ամեն տեղից զգուշացնում են մեզ սպասող աղետների մասին՝ Բաքվից, Մոսկվայից, Անկարայից, Թեհրանից, Մինսկից, Վաշինգտոնից, Փարիզից… ամեն տեղից։
Հայաստանյան փորձագիտա-քաղաքական շրջանակներում և համացանցում շարունակում են ակտիվորեն քննարկել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկոտ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Կարծիքները, իհարկե, շատ տարբեր են. երբեմն՝ իրատեսական, երբեմն էլ՝ իրականությունից կտրված։
«Մենք ունեցել են մարտունակ բանակ, և այսօր այնպես չէ, որ այդ բանակից բան չի մնացել, ուղղակի կարգին հրամանատարներ չկան։ Կատարող զինվորը կա, կարգին հրամանատարը, հաշվարկները չկան։ Ճիշտ է, այսօր հաղթանակած զինվորը մի քիչ կոտրված է, բայց բավական է մի կարգին հրամանատար գա, ու վերջ՝ նախկին փառքն էլ, մարտունակությունն էլ մի օրում կվերականգնվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը՝ խոսելով հայոց բանակի մասին։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ եթե միջազգային հարաբերությունների մակարդակով ատամներդ քաշես և ասես՝ ես ուզում եմ խաղաղ ապրել, քեզ կտրորեն, կանցնեն, որովհետև, ըստ նրա՝ պետությունների հզորությունը կամ հարգանքը պայմանավորված է ներքին ռեսուրսի ճիշտ օգտագործմամբ, քաղաքացիական իշխանության հզոր վերահսկողությամբ և դաշնակցային հարաբերություններով:
«Սա շատ վտանգավոր հայտարարություն է. Փաշինյանն ինքնախոստովանություն է արել՝ հայտարարելով, որ Արևմուտքը մեզ չի սպառազինի և պաշտպանի, նա ասաց, որ քանի դեռ ունեինք Արցախ, մեզ արևմտյան որևէ երկիր չի համաձայնել սպառազինել, և սպառազինվելու համար ինքը հրաժարվել է Արցախից։ Ասում է նաև, որ Արևմուտքը հիմա էլ չի զինի ոչ Թուրքիայի, ոչ էլ նրա դաշնակից Ադրբեջանի դեմ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Փետրվարի 1-ից գործելու է հանրային տրանսպորտից օգտվելու միասնական տոմսային համակարգը, բոլոր փաթեթները ու դրանց համար վճարվող գումարի չափն արդեն հրապարակվել է։ Քաղաքացիների համար հանրային տրանսպորտից օգտվելու սակագինը բարձրանալու է, իսկ մեկանգամյա օգտագործման տոմսի արժեքը դառնալու է 300 դրամ։
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել էր էքստրեմիզմի մեջ մեղադրվող ու 4 տարի ժամկետով ազատազրկված ու իր կալանքը Ռուսաստանում կրող ուկրաինացի մի գործչի՝ Իգոր Ստրելկովի, նույն ինքը՝ Իգոր Գիրկինի մասին:
Ընդ որում, ինչպես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, օտարերկրյա խոշոր ներդրողների հետ փոխշահավետ գործակցությունը, բացի երկրի տնտեսական ներուժի բարձրացումից, նաև ձևավորում է անվտանգության հարցերի սպասարկման, հետևաբար՝ պաշտպանվածության լրացուցիչ շերտ, օգտագործելով գործընկեր դարձած կապիտալի ազդեցությունը միջազգային հարաբերություններում: Իսկ այդ ազդեցությունն անկասկած ունի զգալի տեսակարար կշիռ:
Ամեն ինչ ավարտված չէ. ազգային ու պրագմատիկ ղեկավարությունը կարող է իրավիճակ փոխել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին, թե՝ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իրենից նեղացել է, երբ ինքը Ալիևի կողմից միլիարդներ է առաջարկել՝ Արցախից հրաժարվելու համար»։
ՀՀ իշխանություններին արտաքին ուժերի աջակցության հետևանքով է, որ ընդդիմությունը մինչ օրս չի կարողացել իշխանափոխություն անել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։