Թշնամու հետ համագործակցության ճանապարհի ընտրությունը չփրկեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային աղետալի պատերազմի մեջ ներքաշվելուց, ծանր մարդային կորուստներից և ավերածություններից։ Ֆրանսիայի դեպքում չարիքի հետ ավելի երկար համագործակցությունը հանգեցրեց լրիվ նոր պետության կազմավորման անհրաժեշտության։ Եվ միայն այդ չարիքի դեմ ցուցաբերված դիմադրությունը կենսական նշանակություն ունեցավ իրավիճակի հաղթահարման, նոր պետության կառուցման համար՝ թույլ տալով հետագայում ժխտել չարիքի հետ նույնականացումը։
Նախկիններից ավելի նախկին այս պաշտոնյայի նշանակման մասին նախկինների դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց իր հեղափոխական աշխատանքային գործիքով՝ Ֆեյսբուքով։
Բա ես Ձեզ սկզբից հարցրեցի՝ ինչ վարկ է սա. հիմա ասում եք՝ բյուջետային վարկ է. տարընթերցում է. Թովմասյան
Չկան էդ ապահովագրվածները, օրենքը չկա, էդ 9 միլիոն 270.000 գումարը ո՞նց եք ծախսելու. սայլը ձիուց առաջ եք դրել. Հրայր Թովմասյան
Լենա Նանուշյանը չկարողացավ պատասխանել` ինչպես է գոյացել 102 միլիոն եվրո գումարը
Կլինի արտահերթ թե հերթական՝ ընտրություններին շատ ժամանակ չի մնացել։ Ընտրություններից առաջ, կորցրած վարկանիշը վերականգնելու ակնկալիքով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել է նախկինում տված խոստումները։ Այսքան տարի ոչինչ չեն արել դրանք կատարելու համար, հիմա նորից ուզում է այդ խոստումներով խաբել ժողովրդին։
Գաղտնազերծում. Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները՝ Նիկոլ Փաշինյանից. թեմատիկ զրույց Էդգար Ղազարյանի հետ
Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ժամանակին ասել է. «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները»:
«Իր հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույն հարթության վրա էր դրել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը և Արևմտյան Հայաստանը: «Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»։
«Գործակալական ցանցը և դրա պարագլուխն իրականացնում են իրենց տերերի կամ ուղղորդողների կողմից հրահանգված բառապաշարի շրջանառությունը։ Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվում է գործակալական աշխատանք՝ սկսած դեռ 2018 թվականից։ Գարեգին Նժեդեհի արձանի հանելը, նրան Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստ ներկայացնելը… ամեն ինչ սկսեց էստեղից, հետևապես, այն խոսույթը, որը Փաշինյանը դնում է շրջանառության մեջ, ինչպես նաև իր ընտանեկան կադրերի հրապարակումը, պատականություններ չեն»:
«Միանշանակ է, որ Արևմուտքը չի մասնակցի բանակցություններին՝ որպես միջնորդ, սա Ադրբեջանի կարմիր գիծն է դառնում, իսկ ՀՀ-ն գուցե ռուսական միջնորդությանը չհամաձայնի, ինչը ևս կբխի Ադրբեջանի շահերից, որը ցանկանում է միայնակ, առանց ականատեսների, միջնորդների բանակցել։ Սակայն այս պահի դրությամբ, կարծում եմ՝ երկու տարբերակն էլ դիտարկվում է Ադրբեջանի կողմից՝ թե ուղիղ բանակցություններ, թե ՌԴ միջնորդություն, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամբողջական իրագործման անհրաժեշտություն է քննարկվելու»,- նշեց նա։
Մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու կառավարության որոշման հերթական փուլը նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից։
Մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ զենքի վաճառքը կամ սպառազինության, ռազմատեխնիկայի գնումը գաղտնիություն է պահանջում, հատկապես, երբ դրանք դեռ Հայաստան չեն հասել:
2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանի ծառայություններից օգտվելն առավել թանկ կլինի քաղաքացիների համար․ ահազանգում են հենց փաստաբանական շրջանակները։ Իսկ պատճառը նոր հարկատեսակն է, ինչը նախատեսում է 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն ավելացված արժեքի հարկման դաշտ․ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կկազմի՝ 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։
Շիրակի մարզի Գյումրի համայնքում «Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո օրերս համայնքային 2000-ից ավելի աշխատակիցներ վերջապես ստացել են իրենց աշխատավարձերը։ Սակայն դրանով քաղաքում խնդիրները չեն լուծվել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս միանգամից 2 դրամաշնորհ է հատկացրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին․ համայնքների պոլիկլինիկաների տեխնիկական վերազինում միջոցառման համար հիմնադրամը նախարարությունից ստացել է 7 միլիոն 370.000 դրամ, իսկ մաքրման կայանների պահպանություն ծրագրի համար՝ 16 միլիոն 986.000 դրամ։
«Ադրբեջանն ունի ծրագիր և նախատեսում է ագրեսիվ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ։ Թե ինչ է անում ՀՀ իշխանությունը՝ չեմ կարող ասել, զանգահարեք իրենց, թող պատասխանեն հարցին՝ Ադրբեջանն ագրեսիայի է պատրաստվում, իսկ իրենք ի՞նչ են անում»,- հավելեց փորձագետը։
Այս ամենը մեզ համար ահազանգ է, որովհետև նախ Արցախը հանձնեցին, հիմա էլ ցինիկ վերաբերմունքի են արժանացնում արցախահայերին։ Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկել եմ ձևավորել «Արցախը մենք ենք» հարթակը, որպեսզի իրար գլխի հավաքվելով՝ հասկանանք՝ ի վերջո, մեզ պատուհասած այս ողբերգությունից ինչպե՞ս ենք կարողանալու դուրս գանք, ինչպե՞ս կկարողանանք օգնել բռնի տեղահանված արցախցիներին, և այլն։
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը՝ կարելի ենթադրել, որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։
Իր վերջին ինքնազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթի մի մասը նվիրված էր հնարավոր եվրահանրաքվեին և Հայաստան-ԵՄ հարցերին։
Արդեն հարկատուներին հարկային տեռորի ենթարկելով, բիզնեսի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ փոքր բիզնեսի վրա հարկային բեռը պարբերաբար բարձրացնելով, տույժեր ու տուգանքներ կիրառելով չեն բավարարվում, տեռորի կենթարկեն նաև քաղաքացիներին։ Եկամուտների հայտարարագրումը կդարձնեն գործիք՝ նաև անհնազանդներին հնազանդեցնելու ու պատժելու համար։ Այդ նպատակով հարկայինին նոր լիազորություններ կվերապահեն՝ դառնալով հերթական գլխացավանքը քաղաքացիների համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
«Գեղարդ» հիմնադրամն օրերս ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ մատնանշում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև եղած էներգետիկ տարաձայնությունները, որը, ըստ հիմնադրամի՝ ավելի է խորացել 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո։
Ընտանեկան բժշկությունը ՀՀ առողջապահության համակարգում ներդրվել է 1997 թվականին. առաջնային բուժօգնության պոլիկլինիկայի ծառայությունը փոխարինվել է ընտանեկան բժշկության ինստիտուտով։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանն օրերս «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում ասել էր՝ հունվարի 1-ից հետո, երբ հանրային տրանսպորտի ուղեվարձի արժեքը փոխվի, տարածաշրջանում այն ամենաբարձրն է լինելու։
«Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Առաջիկա երեք տարիների ընթացքում սրա 30%-ը ենթակա է մարման: Այս պարտքի 48.5%-ը արտարժույթով է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ քաղտեխնոլոգ, «ՎԵՏՕ» նախաձեռնության և հակասորոսական շարժման ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն անդրադարձել է նաև Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժմանը։
Ազգային ժողովում անցած շաբաթ ավարտվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հայտարարվեց առնվազն 4-օրյա ընդմիջում, որից հետո կառավարությունը քվեարկության կներկայացնի բյուջեի նախագծի վերջնական տարբերակը։
Տնտեսագետ-վերլուծաբան Լիլիա Ամիրխանյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով առկա հարկային քաղաքականությանը, նկատեց․ «Այսօր մենք ունենք հարկային վարչարարության բավական խիտ փուլ՝ շրջանառության հարկատեսակի հետզհետե չեղարկում, հարկադրույքների ավելացումներ այլ ուղղություններով, գույքահարկի սպասվող շարունակական թանկացում և այլն»։
«Հայաստանում թթուն հիմնականում պատրաստում են նեխուրով՝ քարավուզով, իսկ մենք չորացած սամիթի պոչերն ենք օգտագործում, նույնիսկ աղաջուրն ենք տարբեր անում։ Հայաստանում թթուն մարինացված է ստացվում, մերն այդպես չէ, մենք բալի թևեր էլ ենք օգտագործում, ինքս ամռանը հավաքել ու չորացրել եմ թթվի համար։ Դե կան, իհարկե, որոշակի գաղտնիքներ, որոնք պատրաստելիս կանայք օգտագործում են»,- շեշտեց մեր զրուցակիցը։