
Սկորսեզեի նոր ֆիլմը՝ Դի Կապրիոյի և Դե Նիրոյի մասնակցությամբ, էկրան կբարձրանա 2023 թվականին

Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը՝ «Ծաղկի լուսնի մարդասպանները» կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականին։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Հրատարակության տվյալներով՝ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի մայիսին Կաննի կամ Վենետիկի կինոփառատոնում։ Այսպիսով, այս տարի «Ծաղկի լուսնի մարդասպանները» չեն կարողանա պայքարել «Օսկարի» համար։
Դեյվիդ Գրանի գրքի հիման վրա վեսթերն-թրիլլերը հետևում է ՀԴԲ-ի հետաքննությանը 1920-ականներին հնդկական Օսեյջ բնակավայրում, որտեղ նավթի հանքավայր է հայտնաբերվել: Հայտնագործությունը հարստացնում է տեղացիներին, սակայն հետագայում նրանք մահանում են։ Ֆիլմում նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ Դե Նիրոն, Ջեսի Պլեմոնսը և այլք։
Պատրաստեց Անի Գաբուզյանը