Բաժիններ՝

«Նարեկացի» միությունում կցուցադրվի եգիպտացի լրագրող և ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը

Հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա եգիպտացի լրագրող և ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Էսսամ Նագիի փաստավավերագրական ֆիլմն աշխարհին պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային կյանքի, Արցախի փախստականների մասին, որոնք այժմ բնակվում են Սյունիքում:

Ֆիլմում պատկերված է հայ մայրերի, դուստրերի, քույրերի կյանքը, որը ցույց է տալիս նրանց հավատը, տոկունությունը, հույսերն ու երազանքները՝ միահյուսված հայոց պատմությանը:

«Մոռացված հայրենիք» ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Միությունից հայտնում են, որ մուտքն ազատ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031