ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սերվերային փոփոխությունների արդյունքում ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքերի հասցեները փոխվել են:
«Ես դպրոց չեմ գնացել, բայց ես վաղ տարիքին բիզնեսներ եմ գնել ու վաճառել»,-խոստովանել էր Քըրքորյանը 2011թ. Bloomberg News-ին տված հարցազրույցում: Bloomberg Billionaires Index-ի տվյալով՝ հայ գործարարի կարողությունը գնահատվում է 3.6 մլրդ դոլար:
Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիչ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել նաև ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը:
Հունիսի 14-ին, ժամը 15.35-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1950 թ. ծնված Լերմանտ Ս.-ն:
Ադրբեջանի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականներին քաղաքական նկատառումներով կառանձնացնեն տարբեր խմբերում Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի եվրոպական գոտու ընտրական փուլի վիճակախաղի ժամանակ, որը կանցկացվի Ռուսաստանում, ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Նրան անվանում էին մարդ, ով կերտել է այսօրվա Լաս Վեգասն իր խաղատների շարքերով, խաղային հաստատություններով ու շքեղ հյուրանոցներով: Իր առաջին հյուրանոց-խաղատունը Լաս Վեգասում Քըրքորյանը բացել էր 1960 թվականին:
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, ով այս տարվա ապրիլին Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբեանց մայրավանքում մկրտել էր իր դստերը՝ Նորդին, նոր լուսանկարներ է հրապարակել հանդիսավոր արարողությունից, գրում է starslife.ru-ն:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հովհաննես Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հունվարի 4-ին՝ գիշերային ժամի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում գտնվելու ժամանակ իրեն են մոտեցել հիմարկի մի քանի աշխատակիցներ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, ստիպողաբար մտցրել են հիմնարկ:
Հունիսի 15-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Երևանյան ու Ինտերնացիոնալ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա:
Թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտտան մեկնաբանել է հարձակվողական զույգի հետ կապված տրանսֆերային լուրերը:
Ժամը 13:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 31-ամյա Լիպարիտ Հայրապետյանի վարած ГАЗель մանկնիշի 35 17 Լ համարանիշի և Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ 59-ամյա Դերենիկ Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի 34 CP 851 համարանիշի ավտոմեքենաները:
Հունիսի 16-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.30-ից մինչև 16.42-ն ընկած ժամանակահատվծում Լոռու մարզի Լեռնավան գյուղում տեղացել է մանր չափի կարկուտ, որը մասնակի վնասել է բերքատու ծառեր և ցանքատարածություններ:
Չինաստանի ու Իսրայելի կենդանաբանական այգիների աշխատակիցները ժամանել են Թբիլիսի վերականգնելու տեղի կենդանաբական այգին, որը տուժել էր ջրհեղեղի հետևանքով, գրում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Աշտարակի «ՋՕԸ»-ի գործադիր տնօրեն Ա.Խաչատրյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավտոտնակում կայանված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ: 2015թ. հունիսի 16-ին «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դի՝ դեմքին պատռած վերքերով: Նյութերի նախապատրաստման ընթացքում […]
«Քթի, ճակատային շրջանի սալջարդ, արյունազեղում» ախտորոշմամբ կինը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, սակայն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:
Հունիսի 14-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ կռիվ է:
Առանձնակի կարևորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները նշել են, որ նախակրթարանը երբևէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Նրանք նաև մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն:
ՀՀ Արարատի մարզի դատախազի զեկուցագրի համաձայն` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պաշտոնատար անձինք կատարել են պաշտոնեական կեղծիք:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ում տեղի ունեցած գողության ու չարաշահումների վերաբերյալ տարածված տեղեկությունների առթիվ պաշտոնական հարցում էր ուղղել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանին՝ պահանջելով ստանալ «ՀԷՑ»-ից մի շարք կոնկրետ տվյալներ, որոնց հրապարակումը կապացուցեր գողության և չարաշահումների հանգամանքը:
Թբիլիսիում ջրհեղեղից տուժած շրջաններում տարհանում է հայտարարվել, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Հոպոպը Սդղի գյոլում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող ամառանոցային համալիրի «նայողն» է, և դեպքը կատարվել է նրա անմիջական «վերահսկողությամբ»:
Ոստիկանության Սևանի բաժին ահազանգած 1950 թ. ծնված Ռուդիկ Ս.-ն հայտնել է, որ քաղաքային թիվ 1 հանրային լողափի ափամերձ ջրային հատվածում ատրճանակի նմանվող զենք կա:
ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:
Հունիսի 16-ին հանրապետության հարավային հատվածներից մեկում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դաշտային պայմաններում անց է կացրել արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին:
Հունիսի 17-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գյումրեցի Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Բաքվի առաջին Եվրոպական մարզական խաղերի թիմային չեմպիոն, գրում է mk.ru-ն:
Մեզ ներկայացված է ընդամենը մի լուսանկար, առանց գծագրի, առանց տեքստային մասի, որտեղ երևում է, որ հին օդանավակայանից պահված է միայն միջուկային հատվածը՝ աշտարակը, իսկ օղակային և ճանապարհային հատվածը քանդվում է:
Հունիսի 22-25-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, քննարկվելիք հարցերի թվում է լինելու նաև Մոնիթորինգային կոմիտեի զեկուցողների «Ադրբեջանում դեմոկրատական ինտիտուտների գործունեության մասին» զեկույցը: contact.az-ի տեղեկացմամբ՝ զեկույցի քննարկումը տեղի կունենա հունիսի 23-ին: