Թբիիսիում վերսկսվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցված որոնողական գործողությունները
Փրկարարների, զինվորականների ու կամավորների խումբն այսօր վերսկսել է նախօրեին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցված որոնողական ու Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքները, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած սարսափելի ջրհեղեղին զոհ է գնացել 19 մարդ, 6 մարդ անհետ կորած է համարվում:
Մի քանի հարյուր փրկարար, ոստիկան, զինվորական ու կամավորականներ երրորդ օրը անընդմեջ վերացնում են աղետի հետևանքները: