Բաժիններ՝

Ադրբեջանի ու Հայաստանի հավաքականներին կառանձնացնեն Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի ընտրական վիճակախաղի ժամանակ

Ադրբեջանի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականներին քաղաքական նկատառումներով կառանձնացնեն տարբեր խմբերում Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի եվրոպական գոտու ընտրական փուլի վիճակախաղի ժամանակ, որը կանցկացվի Ռուսաստանում, ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակախաղը կանցկացվի 2015թ. հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում, հայտնում է RIA Novosti-ն:

2018թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի տարածքում առաջին անգամ կանցկացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն: Մունդիալի խաղերը թիմերը կխաղան Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում ու Վոլգոգրադում:

Ավելի վաղ Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները հայտնվել էին 2008թ. Եվրոպայի առաջնության միևնույն ընտրական խմբում: Հավաքականների միջև խաղերը պետք է տեղի ունենային Երևանում ու Բաքվում, սակայն ՈՒԵՖԱ-ն արդյունքում որոշում կայացրեց չանցկացնել այդ հանդիպումները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս