Բաժիններ՝

Ծեծկռտուք և դանակահարություն Արթիկում

Հունիսի 14-ին, ժամը 15.35-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1950 թ. ծնված Լերմանտ Ս.-ն:

Ժամը 16.35-ին նոր հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք թափանցող պնևմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված Յուրիկ Ա.-ն:

Նույն օրը, ժամը 17.00-ին, Լերմանտ Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 15.00-ի սահմաններում, Արթիկի տաքսի ծառայությունում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Յուրիկ Ա.-ի թիկունքին` պատճառելով վնասվածք, որից հետո ժամը 15.30-ի սահմաններում Աբովյան-Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում Յուրիկ Ա.-ի եղբայրը` 1964 թ. ծնված Սուրիկ Ա.-ն, ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լերմանտ Ս.-ն ձերբակալված է:
Դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս