Զույգը նշեց, որ պսակադրությունը երկու օրից է, իսկ այսօր օրինականացման գործընթացն է, ուստի նրանք այսօր երեկոյան կլինեն Բաղրամյան պողոտայում:
«Այո՛, աննախադեպ է, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ այս պետությունում դեռևս այսպիսի բան՝ խաղաղ միջոցներով, երիտասարդության նախաձեռնությամբ հասնել հաղթանակի, դեռևս չէր եղել»:
«Միանշանակ դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը, քանի որ շատ ցավալի է այն վիճակը, որում որ մենք ապրում ենք: Ես խոսում եմ ոչ թե իմ, այլ ժողովրդի մասին»:
Բաղրամյան պողոտան և ցուցարարների պարը՝ նկարահանված անօդաչու թռչող սարքով:
Նախիջևանի հետ սահմանին հունիսի 25-26-ին հակառակորդի կրակոցից երկու զինծառայող է վիրավորվել:
Հունիսի 28-ին, ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել , որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թատրոնում իմ ծանրաբեռնվածությունը շատ չէ, քանի որ դերերը տարիներ շարունակ՝ արդեն 20 տարի է, կատարում եմ, կարիք չունեմ ամեն անգամ փորձին ներկայանալ: Իմ ժամանակի մեծ մասը եկեղեցում եմ անցկացնում, 26 տարի է երգում եմ եկեղեցում:
Երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարել է Գյումրի գետակն ու ջրով ողողել Ավտոկայանի տարածքում գտնվող տնակները:
Հովհաննես Ազոյանը համաձայն է Վաղինակ Շուշանյանի որոշման հետ` ազատել Բաղրամյան պողոտան:
Հունիսի 28-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել , որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի գետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանական ուժերի ճնշմամբ, լրագրողների տեսախցիկներ կոտրելով հնարավոր չէ լուծել մեր քաղաքացիների սոցիալական ծանրագույն խնդիրները: Ոստիկանության ուժերով հնարավոր չէ լուծել տոտալ հանրային անարդարության խնդիրը. դրանով միայն մեծանում է լարվածությունն, ու խթանվում է արտագաղթը:
ՀԷՑ-ում, ինչպես օրենքն է պահանջում, ամեն տարի աուդիտ է անցկացվում: Բոլոր տարիների աուդիտներն իրականացրել են աշխարհում հայտնի կազմակերպությունները, ոչինչ չեն հայտնաբերել:
Տուն գնալ, բայց ոչ թե պարտված, այլ առաջին ճակատամարտը հաղթած. Վաղինակ Շուշանյան:
Արդեն 6-րդ օրն է ինչ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ու նրանց ինքնաբուխ միացած քաղաքացիներ փակել են Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասը և պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
«Եթե դուք նախագահ ասելով նկատի ունեք Սերժ Սարգսյանին, ես չեմ ճանաչում նախագահ Սերժ Սարգսանին: Որքանով հայտարարությունը կազդի, թույլ տվեք չմեկնաբանեմ: Ս. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում պետք է հայտնի քաղաքացիական շարժումը»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Հրաչյա Բ.-ն, որը 2009 թվականից Լիտվիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր գողություն կատարելու մեղադրանքով:
Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեր ոչ մի պահանջը չի բավարարում: Այսօր մնում ենք այստեղ, դեռ մնում ենք այստեղ: Կոչ ենք անում վաղը ժամը վեցին մոբիլիզացվել Բաղրամյան պողոտայում:
Կյանքի 68-րդ տարում կյանքից հեռացել է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵՊՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջից, Հովհաննիսյանը մահացել է հունիսի 27-ին
Հունիսի 26-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 27-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ 4-րդ գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողոշրջվել է և ծուխ է դուրս գալիս, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շիրակի մարզի անօթևանները կստանան Բնակարանի գնման վկայագրեր:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ իրենց պահանջը մնում է ուժի մեջ, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ է:
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ժամանել է Վիեննայի Palais Coburg հյուրանոց, որտեղ տեղի են ունենալու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հայտնում է RIA Novosti-ն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Շահումյան գյուղից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Սվետլաննա Հ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Հունիսի 27-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողոշրջվել է և ծուխ է դուրս գալիս, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Եղիկ Ե.-ն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով:
Երեւանի Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ ոստիկանությունը ջրցան մեքենա է տեղափոխել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին:
Քրդական զորամիավորումներին հաջողվել է կասեցնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների առաջխաղացումը ու ծայրահեղականներին դուրս նետել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Քոբանի քաղաքից: