25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

10:11 29.06.2015 | Երևանում գիշերը ցուցարարների համար հանգիստ է ացնել. Lenta.ru

Հունիսի 29-ի գիշերը Հայաստանի մայրաքաղաքում հանգիստ է անցել: Ոստիկանությունը գործողություններ չի ձեռնարկել Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու համար, հայտնում է Lenta.ru-ն:

01:35 29.06.2015 | Աղաչել եմ Վլադիմիր Գասպարյանին, որ զորքը հետ քաշի. Վաղինակ Շուշանյան. yerkir.am

Մի քանի րոպե առաջ անձամբ խոսել եմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով զորքը առաջ էր բերել, որ ցրեն Բաղրամյանի ցուցարարներին: Աղաչել եմ, որ զորքը հետ քաշի:

01:20 29.06.2015 | Վաղինակ Շուշանյանի վիճակը վատացավ. aravot.am

Այդ ճնշումից Վաղինակ Շուշանյանը իրեն վատ զգաց: Նրա այս վիճակը, ըստ երեւույթին նաեւ պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ քաղցած է մնացել եւ լարվածության մեջ եղել:

01:07 29.06.2015 | Արամ Ա-­ն կոչով դիմել է Հայաստանի ժողովրդին և իշխանություններին

Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն:

00:49 29.06.2015 | Հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում (լուսանկար)

Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան:

00:41 29.06.2015 | Ուղիղ եթեր` Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից

Ուղիղ եթեր` Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից

00:36 29.06.2015 | Վաղինակ Շուշանյան. 2 րոպեից ավելի մնայի հարթակում՝ ինձ ուղղակի կվերացնեին. aravot.am

«Մեզ չեզոքացրեցին Բաղրամյան պողոտայից՝ իրենց ցույց տալու համար եւ սկսեցին իրենց վերահսկողության տակ պահել այդ հարթակը»:

23:42 28.06.2015 | Երևանի ոստիկանությունը փակել է կենտրոն տանող փողոցները. RIA Novosti

RIA Novosti գործակալությունը, մեկնաբանելով Երևանում այս ժամերին տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է, թե ոստիկանությունը փակել է Երևանի կենտրոն տանող փողոցները:

23:28 28.06.2015 | Ցուցարարների մոտ կան պայթուցիկ սարքեր. Երևանի ոստիկանություն. RIA Novosti

Չեզոք գոտում ու ցուցարարների առաջին շարքում կան պայթուցիկներ ունեցող երիտասարդներ»,-հայտարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

23:23 28.06.2015 | «Բաղրամյան պողոտայում գտնվող Ժիրայր Սէֆիլյանը փորձում է սադրանքներ հրահրել». Արմեն Մկրտչյան. armlur.am

Նրա խոսքով, Բաղրամյան պողոտայում գտնվող Ժիրայր Սէֆիլյանը փորձում է սադրանքներ հրահրել և նույնիսկ վիրավորել է իրենց:

23:15 28.06.2015 | Երևանում ոստիկանությունը պատրաստվում է ցրել ցուցարարներին. BBC Russian

Հայաստանի ոստիկանությունը կոչ է արել ցուցարարներին լքել Բաղրամյան պողոտան՝ խոստանալով հակառակ պարագայում ուժ կիրառել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

23:03 28.06.2015 | «Հորդորում ենք բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ի իր էջում հայտարարություն է տեղադրել՝ հորդորելով բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել` ժողովրդական արժեքներին համապատասխանԵրևանի կենտրոնում ստեղծված լարված վիճակի բերումով:

23:00 28.06.2015 | «Ոստիկանությունն արագ պետք է հեռացնի սադրիչներին Բաղրամյան պողոտայից». Ռուբեն Հակոբյան. 1in.am

Ոստիկանությունն արագ պետք է հեռացնի սադրիչներին Բաղրամյան պողոտայից:

22:44 28.06.2015 | Հայաստանի զանգվածային ցույցերը ոգեշնչված են… Քիմ Քարդաշյանից. The Daily Beast

Վկայակոչելով իր թղթակցի հարցումը երևանցիների շրջանակներում` աղբյուրը գրում է, թե շատերը իսկապես կարծում են, որ այս ամենի վրա իր ազդեցությունը կարող է թողած լինել անդադրում ինքն իրեն գովազդող Քիմ Քարդաշյանի և ամերիկահայկական System of a Dawn -ի համերգը:

22:43 28.06.2015 | Պետք է բանակցությունների միջոցով կրքերը նվազեցնել. Էդմոն Մարուքյան. 1in.am

Պետք է բանակցությունների միջոցով կրքերը նվազեցնել. Էդմոն Մարուքյան

22:26 28.06.2015 | Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառ դարձել է հյուրանոցում հնչած տագնապը. aravot.am

Երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում սրտի կաթվածից մահացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը:

21:55 28.06.2015 | Մաքսիմ Սարգսյան. «Մեր պայքարը որոշ անձինք փորձում են օգտագործել այլ նպատակներով. թույլ չենք տալու»

Իրականում հասկացեք` սա խաղ ու պարի չի, սրա նման նախադեպ չի գրանցվել: Ժողովուրդ ջան, հաղթանակի ճանապարհին ենք: Ժողովուրդ, հարցի լրջությունը գիտակցեք, ամեն մեկս պատասխանատու ենք կայացված որոշման համար, բայց մի բան ևս գիտակցեք` այս ամբողջ պատասխանատվությունը ծանր է լինելու իմ համար, որովհետև ես կարող եմ իջնեմ, բայց ուզում եմ բոլորիդ համար անեմ:

21:45 28.06.2015 | Վաղինակ Շուշանյանը ծանր հուզական վիճակում է. նա նույնիսկ արտասվեց. aravot.am

«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է: Ընկերները փորձում են իրեն հանգստացնել: Շուշանյանը մի որոշ ժամանակ նույնիսկ արտասվեց: Նրա ընկերներն էլ, համախոհներն էլ լացում էին:

21:29 28.06.2015 | «Եկել ենք խաղաղ, գնում ենք խաղաղ»,- Վաղինակ Շուշանյանը ժողովրդին կոչ է անում գնալ Ազատության հրապարակ

Ժողովուրդ, հարցի լրջությունը գիտակցեք, ամեն մեկս պատասխանատու ենք կայացված որոշման համար, բայց մի բան ևս գիտակցեք` այս ամբողջ պատասխանատվությունը ծանր է լինելու իմ համար, որովհետև ես կարող եմ իջնեմ, բայց ուզում եմ բոլորիդ համար անեմ:

21:23 28.06.2015 | Փակվել է Միհրանյանի ինստիտուտը` Արևմուտքի վրա Ռուսաստանի ազդեցության գործիքը

Փակվել է Նյու Յորքի՝ Անդրանիկ Միհրանյանի ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտը:

21:15 28.06.2015 | Ցուցարարների ծայրահեղ քայլերը մեր երկրի համար կործանիչ կլինեն

Այս կարծիքին է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, ով առաջարկում է, որպեսզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած աուդիտին:

21:05 28.06.2015 | Բաղրամյան պողոտան Բաստիլը չէ, չպետք է տրվել ամբոխավարության. 1in.am

Բաղրամյան պողոտան Բաստիլը չէ, չպետք է տրվել ամբոխավարության:

21:01 28.06.2015 | Գյումրու Թատերական հրապարակում շարունակվում է նստացույցը. ԳԱԼԱ

Գյումրու Թատերական հրապարակում այս պահին դարձյալ շարունակվում է նստացույցը: Հավաքվել են աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ, հնչող կարճ ելույթներում նրանք հայտարարեցին, որ ՀՀ քաղաքացու պահանջը չի կատարվել եւ իրենք չեն պատրաստվում տուն գնալ:

20:48 28.06.2015 | Անհապաղ դադարեցրեք անօրինական գործողությունները, հակառակ դեպքում կկիրառվի ֆիզիկակակն ուժ

«Այն քաղաքացիներին, ովքեր մնացել են՝ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, այլապես ոստիկանությունը կդադարեցնի: Ստիպված կլինենք կիրառել ֆիզիկական ուժ»:

20:21 28.06.2015 | Օսիպյանը հեռանալու կոչ արեց. հետո չմեղադրեք ոստիկանությանը. a1plus.am

Հարգելի ժողովուրդ, մոտ մեկ շաբաթ անօրինական փակել եք ԲԱղրամյան պողոտան, ոստիկանությունը հանդուրժողականություն դրսեւորեց, համակարգող խումբը կոչ արեց հավաքի մասնակիցներին ազատել Բաղրամյան պողոտան եւ գնալ Ազատության հրապարակ. այն քաղաքացիները, որ մնացել են, ոստիկանությունը գործողություն կիրականացնի նրանց նկատմամբ:

20:02 28.06.2015 | Վաղինակ Շուշանյանն ընթերցեց «Ոչ թալանին» նախաձեռնության որոշումը. 1in.am
19:53 28.06.2015 | Ոստիկանությունը ծնողներին կոչ է անում դեռահասներին և երեխաներին թույլ չտալ միայնակ մասնակցել հանրահավաքին

Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքը շարունակվում է, և հատկապես վերջին օրերին հավաքին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները:

19:18 28.06.2015 | «Ուզածներդ ի՞նչ ա, որ դնեն կոտրեն, իսկ աբողջ աշխարհը վայնասուն դնի, որ վսյո տակի ՄԱՅԴԱ՞Ն էր սա». Ռաֆայել Հովհաննիսյան

Հիմա ի՞նչ եք ձեր հայությունը ցույց տալիս, ո՞ւմ եք դուք քննադատում։ Էս տղերքը ու բոլոր նրանք, ովքեր մի շաբաթ ա ասֆալտի վրա են քնում ԴԵՌ առիթ չեն տվել իրենց ինչ որ բանի մեջ կասկածելու։ Երբ կտան, ձեզ իրավունք կվերապահեք քննդատելու, ես էլ ձեզ կմիանամ, բայց հիմա դուք ի՞նչ եք ուզում, արա՛։

19:03 28.06.2015 | Արևիկ Ուդումյանի և Արամ Վարդևանյանի պսակադրությունը

Երեւանի Սուր.բ Մարիամ Աստվածածին եկեղեցում քիչ առաջ տեղի ունեցավ հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի և ՍԴ նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանի պսակադրությունը:

18:54 28.06.2015 | Երրորդ հարսանիքը՝ Բաղրամյանում. Aravot.am

Բաղրամյան պողոտայում հայտարարված նստացույցի ընթացքում արդեն երրորդ զույգն է պսակադրությունից հետո գալիս՝ ողջունելու ցուցարարներին:

  • Page 910 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 905
  • 906
  • 907
  • 908
  • 909
  • 910
  • 911
  • 912
  • 913
  • 914
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը