Բաժիններ՝

Աղաչել եմ Վլադիմիր Գասպարյանին, որ զորքը հետ քաշի. Վաղինակ Շուշանյան. yerkir.am

yerkir.am-ի փոխանցմամբ՝ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը դիմեց հավաքվածներին.

«Մի քանի րոպե առաջ անձամբ խոսել եմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով զորքը առաջ էր բերել, որ ցրեն Բաղրամյանի ցուցարարներին: Աղաչել եմ, որ զորքը հետ քաշի: Եւս մեկ անգամ կոչ կանեմ ոստիկանությանը` ուժ չկիրառել այնտեղ գտնվող մեր մայրերի ու քույրերի նկատմամբ, որոնք չեն գիտակցում, թե ինչի մեջ են: Եթե այդպիսի բան լինի, խոստանում եմ` ես ինքս կկանգնեմ էնտեղ: Այսօրվա տեղի ունեցածը շատերը որակումեն որպես դավաճանություն: Թող այդպես լինի: Մեկ է ես գիտեմ, որ իմ եւ իմ ընկերների խիղճը մաքուր է»- հայտարարեց ակտիվիստը:

Նա նշեց, որ իրենք Ազատության պողոտայում կմնան այնքան ժամանակ, մինչեւ Բաղրամյան փողոցում կանգնածները չմիանան իրենց եւ իշխանությունները չկատարեն իրենց պահանջները:

«Շատերը թիրախավորում են 2-3 հոգու: Խդրումեմ` չարատավորեք «Ոչ թալանին»-ի պայքարը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս