Երևանում գիշերը ցուցարարների համար հանգիստ է ացնել. Lenta.ru

Հունիսի 29-ի գիշերը Հայաստանի մայրաքաղաքում հանգիստ է անցել: Ոստիկանությունը գործողություններ չի ձեռնարկել Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու համար, հայտնում է Lenta.ru-ն:

Հաղորդվում է, որ ձերբակալվել է միայն ակցիայի մեկ մասնակից, ով զինված գործողությունների կոչ է արել: Գործակալությունը նշում է, որ 1993թ. ծնված Արամ Հակոբյանը դիմադրություն է ցույց տվել ձերբակալվելիս ու ներկայում հետաքննություն է ընթանում:

Այնուհետև անդրադարձ է կատարվում երեկ երեկոյան Երևանում կատարված իրադարձություններին, նշվում է, որ ակցիայի մասնակիցների մի մասը համաձայնել է գնալ Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել է Բաղրամյան պողոտայում:
Նշվում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի շուրջօրյա ակցիաները շարունակվում են 10 օր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930