Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 08.04-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին:
Հունիսի 1-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում (թիվ 3-րդ ծննդատան մոտակա նորակառույց շենք) քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով նորակառույց շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քանի որ հունիսի 1-ին Գյումրիի քաղաքապետարանում բացվելու և շահագործման է հանձնվելու երկրորդ և երրորդ հարկերի աջ թևը, նաև նիստերի դահլիճը, asparez.am-ը քաղաքապետարանի պաշտոնյաներից փորձել է ճշտել, թե ֆինանսական ի՞նչ միջոցներ են հատկացրել այդ հարկերի հիմնանորոգման համար:
Այսօր` հունիսի մեկին, Մոսկվայի պետական համալսարանի Կենսաբանական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում բռնկվել է հրդեհ:
Հունիսի 2-ին, 4-ին, 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արկադի Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր:
13-ամյա Աննան (անունը փոխված է) հուզված կրկնում էր երգի բառերն ու պատրաստվում իր ելույթին: Հունիսի 1-ին իր ընկերների և մյուս հյուրերի համար երգել է «Արևների ժպիտը» երգը:
Երեխաների պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ, news.am-ի նախաձեռնությամբ, Երևանի Մանկական զբոսայգում քաղաքական գործիչներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները պաղպաղակ են վաճառում, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախի Քարվաճառի շրջանի երեխաներին:
Անհրաժեշտ է երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսմեկյան այս տոնի շրջանակներում, այլ առկա խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։
Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացմանը:
Հունիսի 1-ին, ժամը 13.45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի, Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի ճոպանուղու մոտակայքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազ Դ.ին, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Գյումրիի որոշ թաղամասեր առաջիկայում ևս զրկված կմնան տրանսպորտից: Օրինակ՝ Կոշտոյան, Անտառավան և Բուլվարային թաղամասերը:
Կինը փորձել է դիմադրություն ցույց տալ, դանակով հարվածել է ամուսնու թևին, ով թեթև մարմնական վնասվածք է ստացել:
«Այդ շենքերի հեղինակ տասնյակ ճարտարապետներ, ովքեր այսօր էլ երևի հանգիստ զբոսնում են իրենց նորակառույցների մայթերով և ամենայն լրջությամբ մտածում են, որ ոչ թե իրենց նախագծած շենքերն են «վերակառուցման» ենթակա, այլ դրանց հետ արդեն «անհամահունչ» և «դոմինանտությունից զրկված» Հրապարակը…»:
Ալկոհոլ օգտագործած վիճակում, աղջկա կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
«Դանակահարված Հայկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հաբեթը ձերբակալված է»:
Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ВАЗ 21101» մակնիշի, 24 ՏՏ 112 համարանիշի և «Mercedes sprinter» մակնիշի` С 678 хк-34 համարանիշի ավտոմեքենաները:
«Արդեն 16 օր է Հրաչյա Սարգսյանը գտնվում է զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում»:
«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բնակարանի՝ Չարենցի 70 շենքի վերաբերյալ բավական հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս»:
«Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը շրջանառվում է հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մայիսի 28-ին Ապարանում էր՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում»:
«Նման դեմագոգյային Արտաշես Գեղամյանն էլ կնախանձեր: Պարզվում է՝ մրցույթը հայտարարել են «հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելու համար»: Լրիվ էշի տեղ են դրել»:
«Հենց ներս մտա կաբինետ, դռան մոտ կանգնած քաղաքացիական հագուստով մեկը հայհոյելով հարձակվեց ու խփեց ինձ»:
«Ես ցավում եմ, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում»:
«Սարսափելի է, երբ բոլոր կարևորագույն հարցերը մեր երկրում մշտապես լուծվում են հանգանակության, դրամահավաքների և «մուրացկանության» այլ ձևերի տարաբնույթ դրսևորումներով»:
«Վարորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած կիսաքուն վարորդը ուղղակի վտանգի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը»:
«Անցնող շաբաթը Հայաստանի համար կարող է համարվել «պյոտրյան»` «դեպի Արևմուտք նայող պատուհանի» տեսանկյունից. Հայաստանում էր ոչ միայն անգլո-սաքսոնական «վեկտորը»` Ուելսի արքայազն Չարլզը, այլև «Իսրայելը»` Հայաստանում բացված իր պատվո հյուպատոսության ողջ հմայքով»: