Կեսգիշերն անց, հյուրանոցում փորձել է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ` նրա կամքին հակառակ
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու մի գործ: Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին և հյուրանոցում:
Ըստ մեղադրանքի, 26-ամյա Մամոյանը 2013թ.հունվարի 12-ին` ժամը 01:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղակայված սննդի օբյեկտում գտնվող հյուրանոցային համարի սենյակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, աղջկա կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Մամոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: