
Դանակահարողը խնամին է. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ երեկ՝ գիշերը, գյուղի բնակիչ 26-ամյա Հաբեթ Դավթյանը դանակահարել է 28-ամյա Հայկ Խալաթյանին:
«Գիտեմ, որ այս երկու ընտանիքները խնամիներ են, բարեկամական կապ կա նրանց միջև, ու կռիվը կենցաղային հարցերի շուրջ է եղել»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ դեպքի օրը երկու ընտանիքները խնջույքի են մասնակցել:
Դանակահարված Հայկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հաբեթը ձերբակալված է»: