Բաժիններ՝

Ազատության հրապարակում մանուկների տոնը վատ ավարտ ունեցավ (տեսանյութ)

1in.am-ի փոխանցմամբ՝ Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանը մանուկների տոնի կապակցությամբ համերգ էր կազմակերպել, որը սակայն վատ ավարտ ունեցավ: Այն պահին, երբ հարթակում երեխաներին զվարճացնում էին ծաղրածուները, քամին պոկեց փակցված բոլոր պաստառները, որոնք փայտերով ամրացված տախտակներ էին: Դրանք ընկան հավաքվածների վրա: Հաշված վայրկյանների ընթացքում հրապարակ եկավ շտապօգնության մեքենան, և նրանք, ովքեր վնասվել էին շտապօգնության մեքենայով հեռացան:

Այս միջադեպից հետո Ազատության հրապարակի համերգն ավարտվել է: Կազմակերպիչները փորձում են մաքրել հրապարակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս