Բաժիններ՝

Մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր, ժամը 10:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:

Կատարվածի հետեւանքով Վ. Մեսրոպյանը մահացել է:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝  դեպքի վայրում աշխատել  են իրավապահները, առայժմ կցկտուր տեղեկություններ են հաղորդել  դեպքից: Տրակտորի վարորդն արդեն դեպքի վայրում չի եղել, հավանաբար նրան հեռացրել էին ոստիկանները, ավելի ուշ հեռացել է նաև աշխղեկը: Իսկ տեղում գտնվող շինարարներն ու մերձակայքի բնակիչները բոլորը նույն կերպ էին պատասխանում. «Մենք չենք տեսել, տեղյակ չենք»:

Ներկա գտնվողներից մի քանիսը պատմեցին, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է և տեղի է ունեցել պատահականության արդյունքում: Տրակտորի կովշի սուր մասերը մտել են մահացող տղայի՝ Վաղինակի տաբատի քղանցքի մեջ, ինչը չեն նկատել ո՛չ Վաղինակը, ո՛չ էլ տրակտորիստը: Իսկ երբ սկսել է աշխատացնել տրակտորը, տղային վերև  է բարձրացրել, հետո իջեցրել գետնին, եւ տղան մահացել է արդեն կովշի տակ մնալով:

Ըստ տեղեկությունների՝ ճզմվել է երիտասարդի գլուխը, որի հետեւանքով էլ մահացել է:

«Հայր ունի, մայր, որոնք սոցիալապես խիստ անապահով են, տունը պահողը այդ տղան էր, նա նոր էր ամուսնացել, կինը հղի էր եւ արդեն սպասում էր իր առաջնեկին: Ես հիմա չգիտեմ` ծնողներն անգամ իմացա՞ն, ի՞նչ եղավ նրանց հետ, տեղեկություններ չունեմ: Ես մայրաքաղաքում էի, որ ինձ զանգահարեցին, հիմա հասել եմ Գյումրի, դեպքի վայրում եմ»,-փոխանցել է գյուղապետը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս