
Հայ ընտանիքներին հանում են բնակարաններից, որպեսզի ռուս ընտանիքների համար տեղ բացվի՞

ԳԱԼԱ-ն ահազանգեր է ստացել Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ) բնակվող մի քանի հայ ընտանիքներից, ովքեր դժգոհում են, որ իրենց ստիպում են ազատել բնակարանները, որպեսզի դրանք տրամադրվեն Ռուսաստանից ժամանող զինվորականների ընտանիքներին:
«Արդեն մեկ շաբաթ է՝ թաղամասի բոլոր ընտանիքներին թերթիկներ են բաժանում, որտեղ նշված է, որ տասնօրյա ժամկետում դուրս ենք գալու բնակարաններից, որպեսզի ռուս ընտանիքների համար տեղ բացվի: Հայրս արդեն որերորդ անգամ գնում է ռազմաբազա, նրա հետ նաեւ մի քանի այլ բնակարանատերեր, բայց ղեկավարությանը հանդիպել չի կարող, նրանք անգամ չեն բացատրում: Մենք ուղղակի խոսակցություններ ենք լսել թաղամասում ապրող ռուս զինվորականներից, որ 102-րդ ռազմաբազան լուրջ համալրումներ է ունենալու եւ եւս 3000 ընտանիք տեղափոխվելու են Գյումրիում բնակվելու, իսկ մենք ինչ պետք է անենք, ոչ ոք չի ասում»,-ԳԱԼԱ-ին փոխանցել է Արման Գևորգյանը:
Այդ թաղամասում շատ են ռուս զինվորական ընտանիքները, սակայն մեծ թիվ են կազմում նաեւ ՌԴ քաղաքացի հայերը, նաեւ նրանք, ովքեր ժամանակին ռուսական բանակում են ծառայել, եւ նրանց շնորհվել է ծառայողական բնակարան:
Կայքը խնդրի մասին տեղեկություններ ստանալու համար դիմել է 102-րդ ռազմաբազա, Գյումրիում գործող ՌԴ հյուպատոսություն, սակայն ոչ մի հստակ պատասխան չի ստացել:
Մանրամասները կարդացեք այստեղ՝