
Ավտովթար Հաղթանակ կամրջի վրա. բախվել են 4 ավտոմեքենաներ (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 08:30-ի սահմաններում՝ Հաղթանակ կամրջի վրա, բախվել էին 4 տրանսպորտային միջոց:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ճանապարհային ոստիկանության հետքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը: Նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար էր եղել, իսկ վարորդներն էլ վթարի մեջ մեղադել են միմյանց, ինչի համար հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին «գաի պլաշադկա»:
Մանրամասները կարդացեք այստեղ՝