
Համաներումը ցույց է տալիս «արդարադատության բացակայությունը մեր երկրում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրուցում նշել է , որ այսօր Սերժ Սարգսյանի կողմից համաներում հայտարարելու մասին առաջարկությունը խոսում է «մեր երկրում արդարադատության համակարգի բացակայության մասին»:
«Այսինքն` անձը ազատության մեջ է հայտնվում ղեկավարի, նախագահի կամ այսպես ասած «արքայի» ներողամտության շնորհիվ եւ ոչ թե երկրում արդարադատության իրականացման արդյունքում»,-ասել է Սաքունցը:
Իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանում մարդուն ազատ արձակելը չի կատարվում արդարացման վճռի հիմքով, գործը կարճելով կամ հոդված փոխելով, այլ ընդամենը նախագահի կամքով:
«Սա նշանակում է, որ մենք արդարադատության համակարգ չունենք: Սակայն այս կերպ իշխանությունները ուզում են ցույց տալ, որ դատական համակարգը ճիշտ է գործել»,-հավելել է Սաքունցը:
Մանրամասները կարդացեք այստեղ՝