Ս. Սահակյանը նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վթարի հետևանքով 1 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Մենք, ահազանգի հաջորդ իսկ օրը վառելափայտով, սնունդով և հագուստով բարձած մեքենաներով, մեկնեցինք նրանց տեսության:
Պարզվել է, որ բարձր ճնշման կոմպրեսորի լիսեռից ծանրուկը պոկվել և վնասել է կոմպրեսորի արտաքին շերտը:
Շանթ Հարությունյանի որդին պատմել է, որ մինչեւ թռուցիկներ բաժանելը՝ իրենց մոտեցել են ոստիկաններ ու խորհուրդ տվել հեռանալ կայարանից։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Բաղդասարյանը բավարարեց ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը:
Երևանում դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-4-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, թույլ ձյուն:
Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին, այլ դատիր մարդու մասին նրանով, թե ինչ է նա խոսում այլոց մասին
Նորին Սրբությունն Ամենակալ Աստծո զորակցությունն ու պահպանությունն է հայցել սիրիահայ համայնքի համար՝ մաղթելով, որ Սուրբ Ծննդյան խորհրդով բացվող 2014 թվականը խաղաղություն ու ապահովություն բերի Սիրիային ու նրա ողջ ժողովրդին:
Հյուրանոցային ծառայությունների գներն անցած տարվա համեմատ գրեթե չեն փոփոխվել. «Զբոսաշրջիկներին առաջարկվում է փաթեթ՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, այսիքնն՝ 7 գիշերակացով, և փաթեթն արժե 100 հազար դրամից մինչև 700-800 հազար դրամ՝ կախված ծառայությունների ծավալից»:
Իտալացի հոգեբան Ջանանտոնիոն կարծում է, որ 9 տարեկան դառնալուց հետո Սանտա Կլաուսի հրաշագործության նկատմամբ հավատը վերածվում է ինֆանտիլիզմի, տհասության և դաստիարակման բացթողումների ցուցիչի:
Ինչ անել, եթե մեքենադ ճանապարհին խափանվել է, իսկ հրուշակեղենի խանութը, որտեղից պետք է վերցնեիր փոքրիկիդ համար պատվիրված տորթը, 15 րոպեից փակվում է։
Դուք սովորություն ունե՞ք հեռախոսով ստուգել ձեր նամակները կամ մտնել սոցիալական ցանց՝ հանդիպումների կամ ժողովների ժամանակ։ Եթե այո, ապա, ըստ Forbes-ի, շատ հավանական է, որ դա ձեր ղեկավարին դուր չի գալիս և չի բացառվում, որ առաջիկայում խնդիրներ ունենաք։
Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճան:
«Վեբերը նախկինում խիստ քննադատության էր ենթարկում իր սցենարով նկարահանված ֆիլմերը: Այդ ժամանակ էլ ես նրան ասացի, որ ավելի լավ է քննադատելու փոխարեն ինքը ֆիլմ նկարահանի, ինչն էլ նա արեց»,-պատմել է դերասանը:
Ուղևորները նույնիսկ կոտրել են օդանավակայանի ապակիները: Պատճառն այն է, որ Ամանորի նախաշեմին Մոսկվայից 1 տոննա ուղեբեռ տեղ չի հասել Գյումրի, 1,5 տոննա էլ Գյումրիից չեն կարողանում ուղարկել Մոսկվա:
Պատճառներից ամենաառաջինը, որը տևեց մոտ 7 տասնյակ տարի, Խորհրդային Միությունն էր, որն ամեն կերպ ջանաց քրիստոնեական տոնը` Քրիստոսի Սուրբ ծնունդը, նսեմացնել մարդկանց աչքում և դրան որպես հակակշիռ ուռճացրեց և ճոխացրեց Ամանորը:
Նա իր հագուստի մեջ յուրահատուկ իմաստ է դնում, եւ նրա ոճը լիովին արտացոլում է աշխարհայացքը:
Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) մամուլի քարտուղարությունից հայկտնում են, որ դեկտեմբերի 28-ին ՀՔՄ-ում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության համագումարի նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը ոչ միայն չի տեղափոխել, եւ նրանց դիմումները չի ընդունել, այլ պատճառաբանել է, որ աշխատանքային օր չէ:
Ամանորյա առատ սեղանների շուրջ օրհնեք և անշփոթ լուսաբացներ մաղթեք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանը իրենց կյանքով պաշտպանող, հատուցող սահմանապահ, ազնվագույն մեր զավակներին և խոնարհումով ոտքի կանգնեք այն հերոս նահատակների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին, վստահելով՝ մեծ և հզոր Հայաստան կերտելու խոստումնալից ապագան:
Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Վոլգոգրադի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել է Վոլգոգրադի ահաբեկչությունից տուժածների նախնական, ոչ ամբողջական ցուցակը:
Նախախորհրդարանի երթի մասնակիցներն իրենց զորակցությունը հայտնեցին ԱԱԾ-ի մեկուսարանում գտնվող Շանթ Հարությունյանին, ներկայացրեցին նրան և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ
Երեխան տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ս. Մկրտչյանն աշխատում է Երևանի «Բյուրակն» կրթահամալիրում՝ որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված երեխան իր աղջիկն է:
Ավարտվող 2013 թվականը դարձավ խաղաղության ևս մեկ տարի, երբ Հայկական բանակը, ամեն րոպե թիկունքում ունենալով հայ ժողովրդի միակամ աջակցությունը, անթափանց պահեց Հայաստանի Հանրապետության ու Արցախի սահմանները:
Զոհվածների թվում դեռևս կան ինքնությունը չպարզված անձինք. տարվում են աշխատանքներ զոհերի ինքնությունը ճշտելու ուղղությամբ:
Ռումբը պայթեցվել է երկաթուղային կայարանի մուտքի մոտ: Նախնական տվյալներով` պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ կին ահաբեկիչը: