Մետրոյի կայարանում բռնություն են գործադրել Շանթ Հարությունյանի որդու նկատմամբ. news.am
Մետրոյի «Բարեկամություն» կայարանում այսօր՝ դեկտեմբերի 30-ին, թռուցիկներ բաժանող 14-ամյա Շահեն Հարությունյանին է մոտեցել 40-50 տարեկան մի տղամարդ եւ պահանջել դադարեցնել թռուցիկների բաժանումը։ Լսելով Շահենի մերժումը՝ նա 14-ամյա տղայի վզից բռնելով ստիպել է գետնին ընկած թուղթը ուտել։ Հավաքվածները հազիվ են Շահենին ազատել այդ մարդու ձեռքերից։ Այս մասին NEWS.am-ին պատմել է քաղաքացիական ակտիվիստ Մարիա Հովսեփյանը, որն այսօր Շահենի հետ մետրոյի կայարանում մարդկանց իրազեկում էր հունվարի 1-ին կայանալիք ակցիայի մասին։
NEWS.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի որդին պատմել է, որ մինչեւ թռուցիկներ բաժանելը՝ իրենց մոտեցել են ոստիկաններ ու խորհուրդ տվել հեռանալ կայարանից։ Շահենի այն դիտարկմանը, թե իրենք իրավունք ունեն մարդկանց իրազեկել, ոստիկանները հեռացել են, սակայն արդեն մուտքի մոտ հանդիպել Աշոտ ներկայացած անձին. «Անդուր, եզի պես մարդ էր։ Հրմշտելով ինձ դուրս հանեց մետրոյից, ձեռքերս ոլորեց, վզիցս բռնեց, պառկացրեց գետնին ու ասաց, որ թուղթը ուտեմ»,- ասել է Շահենը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: