Երբ ասել երեխային ճշմարտությունը Սանտա Կլաուսի մասին
«Սանտա Կլաուսի մասին լեգենդը սովորաբար երեխաների մոտ զարգանում է ինքնաբուխ: Սակայն եթե երեխան հավատում է բարի ծերունուն, ապա երբ նա, հասնում է որոշակի տարիքի, նրա ծնողներն արդեն իսկ պետք է մտածեն, որ վաղ թե ուշ պետք է ցրել ամանորյա կերպարի մասին առասպելը»,- ահա այսպես է գրել իտալական պարբերականներից մեկը՝ անդրադառնալով երեխաների կողմից Սանտա Կլաուսի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու խնդրին.
«Հասուն մարդիկ ամեն տարի մտահոգվում են՝ արդյոք չի՞ եկել երեխային ճշմարտությունն ասելու ժամանակը: Այս խնդրի վերաբերյալ կատարվում են հոգեբանական լուրջ հետազոտություններ, այդ թեմային են անդրադառնում հեռուստատեսությունն ու ռադիոն: Փորձագետները կարծում են, որ հաճախ երեխան ինքն է սկսում հասկանալ, որ լեգենդար Սանտան ֆանտաստիկ պատրանք է: Նրանք համակարծիք են, որ Սանտա Կլաուսին հրաժեշտ տալը սովորաբար տեղի է ունենում 5-7 տարվա ընթացքում: Այդ ժամանակ ծնողներին խորհուրդ է տրվում չշտապել և շարունակել եղևնու տակ նվերների կախարդական հայտնման ավանդույթը: Սակայն եթե որոշակի տարիքի հասած երեխան` չնայած ընկերների կողմից ծաղրանքի ու քննադատությունների, շարունակում է անտեսել իրականությունը, ապա նրա համառության հետևում կարող է թաքնված լինել երևակայության աշխարհում մնալու վտանգավոր ցանկությունը»,- գրում է պարբերականը:
Իտալացի հոգեբան Ջանանտոնիոն կարծում է, որ 9 տարեկան դառնալուց հետո Սանտա Կլաուսի հրաշագործության նկատմամբ հավատը վերածվում է ինֆանտիլիզմի, տհասության և դաստիարակման բացթողումների ցուցիչի: