Բաժիններ՝

2013 թվականին ԱՄՆ կանանց համար լավագույն մասնագիտությունների ցանկը. Forbes

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է 2013 թվականին ԱՄՆ կանանց համար լավագույն մասնագիտությունների ցանկը: Դրա հեղինակը փորձագետ Լոուրենս Շատկինն է, ով գտնում է, որ հաջորդ տարի ԱՄՆ կանանց համար լավագույն մասնագիտությունը լինելու է բժշկի (այդ թվում նաև ատամնաբույժի, թերապևտի և օպտիկայով չափողի) մասնագիտությունը:

Շատկինն ամենալավ մասնագիտությունների ցուցակը պատրաստել է՝ ելնելով դրանց եկամտաբերության, մասնագետների պահանջարկի, աշխատավարձի պոտենցիալ աճի, ինչպես նաև իրենց աշխատանքից գոհ այս կամ այն մասնագիտության ներկայացուցիչների քանակից: Պարզվել է, որ կին բժիշկների մոտ 60 տոկոսը գոհ է իր աշխատանքից: Այդ մասնագիտության տեր մարդու միջին աշխատավարձը կազմել է տարեկան 121.000 դոլար:

Երկրորդ տեղը զբաղեցրել են առողջապահության ոլորտի այլ մասնագետները (բուժքույր, դեղագործ, դիետոլոգ), որոնց շրջանում սեփական աշխատանիքց գոհ եղածների ցուցանիշը կազմել է 52 տոկոս: Նրանց տարեկան միջին եկամուտը կազմում է 70.000 դոլար:

Երրորդ տեղում գիտնական-բժիշկներն են՝ համապատասխանաբար 56 տոկոս և 76.000 դոլար: Առաջին հնգյակում են հայտնվել նաև իրավաբանները և դատավորները, ինչպես նաև ակտուարները (ապահովագրության վիճակագիր): Ուշագրավ է, որ իրավաբանները հայտնվել են 4-րդ տեղում՝ 112.000 դոլար ցուցանիշով: Դա պայմանավորված է նրանց աշխատավարձի պոտենցիալ ոչ բարձր աճով՝ ընդամենը 10 տոկոս, մինչդեռ առաջին եռյակի մոտ այդ ցուցանիշը կազմում է 26-36 տոկոս:

Ցուցակում են հայտնվել նաև այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են նավթային արդյունաբերության ինժեները, հոգեբանը, ձեռնարկության ղեկավարը, խորհրդատուն, կրթական ոլորտում ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս