Բաժիններ՝

Ինչ անել, երբ ժամանակը չի բավականացնում. Նոր ծառայություն հայաստանյան շուկայում

Շատերիս հետ է պատահել, երբ ինչ-որ բան է պետք գնել կամ տեղափոխել մի տեղից մյուսը, սակայն անսպասելի գործեր են ծագում, ժամանակը չի բավականացնում կամ էլ պարզապես չափազանց հոգնած ենք՝ տանից դուրս գալու համար (մանավանդ, որ ողջ քաղաքում խցանումներ են)։

Օրինակ՝ մեքենադ ճանապարհին խափանվել է, իսկ հրուշակեղենի խանութը, որտեղից պետք է վերցնեիր փոքրիկիդ համար պատվիրված տորթը, 15 րոպեից փակվում է։

Կամ՝ հագուստդ տվել ես քիմմաքրման, որպեսզի վերցնես ու դրանով գնաս միջոցառման։ Իսկ ձեր աշխատանքային ժողովը սպասվածից ավելի երկար է տևում։ Կամ ասենք, գիշերվա ժամը 12-ին պարզվում է, որ երեխան տակդիր չունի կամ կաթն է վերջացել։ Իհարկե, երեխաների համար ծնողները ամեն ինչի էլ պատրաստ են, սակայն խոստովանենք, որ առանձնապես հաճելի չէ գիշերվա կեսին ճամփա ընկնել բավականին հեռու գտնվող դեղատուն, հատկապես,  երբ դրսում -15 աստիճան ցուրտ է։

Նման իրավիճակները կարող են լուրջ անհանգստություն պատճառել ցանկացածիս։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ կարող ԷԻՆ, որովհետև բոլորովին վերջերս Հայաստանում մեկնարկել է մի ծառայություն, որը ելք է առաջարկում նման իրավիճակներից։ Խոսքը Անի պլյուս առաքում ծառայության մասին է։ Առաքում բառը նորույթ չէ, սակայն կոնկրետ այս ծառայությունը նորություն է Հայաստանում։ Այս ծառայության միջոցով կարելի է պատվիրել ցանկացած առաքում՝ քաղաքի ցանկացած հատվածում և շատ արագ։ Կարող եք պատվիրել տանը մոռացած նոութբուքը հասցնել ձեր աշխատավայր։ Կամ՝ խանութից գնել որևէ իր և հասցնել ձեզ (կամ ում կցանկանաք)։ Նման դեպքերում ծառայության աշխատակիցն իր հաշվին կգնի ձեր ցանկացածը, ձեզ կներկայացնի կտրոնը, և կստանա ապրանքի գումարը։ Առաքման ծառայության արժեքն, ի դեպ, բավականին մատչելի է. Մայրաքաղաքի սահմաններում 1 առաքումն արժե 1-ից 6կմ-ի համար՝ 1000 դրամ, իսկ 6-րդ կմ-ից հետո յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ 100 դրամ։ Իսկ սիրահարների տոների կապակցությամբ փետրվարի 14-ին և 15-ին  ընկերությունը ակցիայի շրջանակներում մայրաքաղաքում ցանկացած առաքում կիրականացնի ֆիքսված 600 դրամով։ Ընդ որում, առաքման ենթակա ապրանքների հարցում սահմանափակում չկա։ Կարելի է պատվիրել օրենքով չարգելված ցանկացած ապրանքի առաքում։ Հարկավոր է ընդամենը զանգահարել 8588 կամ 011-30-00-00: Իսկ պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել Անի պլյուս առաքում ծառայության ֆեյսբուքյան էջը ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս