Բաժիններ՝

Նունե Եսայանը՝ Լաս Վեգասում տեղի ունեցած իր մենահամերգի տապալման մասին

ESem.am-ի ամերիկաբնակ ընթերցողները տեղեկացրել են, որ երգչուհի Նունե Եսայանի՝ Լաս Վեգասում տեղի ունեցած մենահամերգի ժամանակ համերգասրահը գրեթե դատարկ է եղել, տոմսերը չեն վաճառվել և բաժանվել են տեղի դպրոցներից մեկի երեխաներին, ովքեր հրավիրվել են իրենց ընտանիքի անդամների հետ:

Ըստ ներկաների` համերգասրահը դատարկ է եղել նույնիսկ այդ դեպքում, երգչուհին էլ ներկաներին հորդորել է գնալ և մյուսներին պատմել, թե համերգն ինչքան լավ է անցել:

Երգչուհին, սակայն, կայքին վստահեցրել է, որ դահլիճը լեփ-լեցուն է եղել և համերգը հիանալի է անցնել.

«Երկրորդ անգամ էի մենահամերգ ունենում այնտեղ: Հիանալի անցավ: Դպրոցական երեխաները Լաս Վեգաս չէին կարող գալ. դա առաջին սուտն է ու ծիծաղելի: Ներկա է եղել իմ մշտական հանդիսատեսը, տոմսերը լիարժեք վաճառված են եղել: Եղել է տեսանյութ, որտեղ ամեն բան երևում է. ես ապացուցելու ոչինչ չունեմ»:

Կարդացեք նաև

Ըստ կայքի տեղեկություններիի`  տոմսերի արժեքը եղել է 50-150 դոլար, իսկ երգչուհու հետ զրուցելու և նկարվելու համար հանդիսատեսը պետք է վճարեր ևս 50 դոլար, այս մասին Նունեն հիշեցրել է նաև համերգի վերջում:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս