Բաժիններ՝

Ախթալա քաղաքում երկհարկանի բնակելի շինություն է այրվել

Ժամը 20:08-ին ԼՄՓՎ ՃԿԿ ստացվել է ահազանգ այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 17 հասցեի 8×10 չափերի երկհարկանի բնակելի շինությունում: Դեպքի վայր է մեկնել Թումանյանի ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ, որոնք հասել են ժամը 20:50-ին:

Հրդեհի բարդության և ծավալի մեծության պատճառով դեպքի վայր են ուղարկվում ևս մեկական հաշվարկներ Թումանյանի ՀՓՋ-ից և Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ից, հետագայում Վանաձորի թիվ 1 ՀՓՋ-ի մեքենան ճանապարհից հետ է կանչվում: Հրշեջներին հաջողվել է ժամը 22:51-ին արագ մեկուսացնել հրդեհը, մարվել է 02:00-ին:

Այրվել է շինության 2-րդ հարկի տանիքը ամբողջությամբ, բնակելի հատվածից մոտ 60 քառ.մետր իր գույքով և առաջին հարկի գույքն ամբողջությամբ: Բնակելի երկհարկանի շինությունում բնակվում էին Վրեժ Ամիրջանյանի և Վալոդյա Մելիքսեթյանի ընտանիքները: Զոհեր և վիրավորներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031