Բաժիններ՝

Նոր մանրամասներ` գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցներից

Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից «ձախ ազդրի ներսային-դրսային մակերեսների ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրազենի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս