
Հանրապետության որոշ շրջաններում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է:
Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն