Բաժիններ՝

Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը աճել է

Տարեցտարի Հայաստան փոխանցված տրանսֆերտների ծավալն աճում է և անցած տարի այս ցուցանիշը գերազանցել է 1 մլրդ 869.8 մլն դոլարը: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ-ին ՀՀ է փոխանցվել մոտ 1.69 մլրդ դոլար տրանսֆերտ, 2011-ին՝ 1.55 մլրդ դոլար, 2010-ին՝ 1.29 մլրդ դոլար: Դեռ անցած տարի տրանսֆերտների ծավալը ավելին էր եղել, քան մինչ ճգնաժամային տարին՝ 2008 թ-ը՝ գրեթե 1.64 մլրդ դոլար:

Ընդ որում՝ տրանսֆերտների հիմնական աղբյուր երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ մոտ 90%, որտեղ մեր հայրենակիցներն առավել շատ են մեկնում աշխատանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս