Բաժիններ՝

Հանձնարարվել է ապահովել նաև մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների, մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը:

Օգտվելով առիթից քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին ու ծառայություններին, որոնք օպերատիվ կերպով արձագանքել են ստեղծված իրավիճակին և կենտրոնացնելով անհրաժեշտ ուժերը, արդյունավետորեն կանոնակարգել են աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս