Բաժիններ՝

Երգիչ Մարտ Բաբայանը ծննդյան տարեդարձը նշել է մոսկովյան «Альма-матер» ակումբում

Երգիչ Մարտ Բաբայանը ծննդյան տարեդարձը նշել է մոսկովյան «Альма-матер» ակումբում՝ համերգային ծրագրով: «Ծննդյան տարեդարձ ընկերների շրջապատում» ծրագրի շրջանակում հնչել են ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ վաղուց ռուսական եւ արտասահմանյան էստրադայի դասական դարձած հայտնի կոմպոզիցիաներ: Մարտին նվագակցել է մոսկովյան ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Լոսեւը:

«Պարզապես հրաշալի երեկո էր, եւ ես վստահ եմ, որ իմ այս ծննդյան տարեդարձը կհիշեմ ոչ միայն ես, այլեւ իմ հյուրերը: Բազմաթիվ անակնկալներ եղան, բայց ուրախ էի հատկապես այն բանի համար, որ այդ երեկո իմ կողքին էին մարդիկ, ովքեր իսկապես գնահատում են իմ ստեղծագործությունները: Հուսով եմ, որ շատ շուտով համերգով կհանդիպեմ նաեւ երեւանյան հանդիսատեսի հետ: Բոլորին շնորհակալություն»,- նշել է Մարտ Բաբայանը:

Մարտին շնորհավորելու է եկել նաեւ նրա ընկերուհին՝ Մարգարիտա Պոզոյանը, ում հետ զուգերգը հավաքվածները ցնծությամբ են ընդունել: Ի դեպ, շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել նաեւ նրանց «Былоилинет» հոլովակը:

Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆիա Գուլյանի խոսքով, «դահլիճում ներկա են եղել Մարտի ընկերներն ու նրա ստեղծագործությունների երկրպագուները. հայտնի դիջեյ Դենս Դիսյուկը, հաղորդավար Անդրեյ Միրզոյանը, «Премьер-министр» խմբի մեներգիչ Անտոն Նաումովը եւ այլք: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել համերգի կազմակերպիչներ Պապին Ապրոյանին և Ալեքսանդր Լոսևին:»:

Կարդացեք նաև

nor-hayer.ru-131

nor-hayer.ru-75

nor-hayer.ru-181

Լուսանկարները՝ Էրիկ Ավագյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս