Բաժիններ՝

Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է կառավարության հրաժարականը` վարչապետ Ժան Մարկ Էյրոյի գլխավորությամբ, հաղորդում է  Agence France-Presse-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նոր վարչապետը կարող է լինել ՆԳ նախարար Մանուել Վալսը:

Կառավարությունը հրաժարական էր ներկայացրել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող սոցիալիստական կուսակցության պարտության պատճառով: Ընտությունների երկրորդ փուլում  սոցիալիստներն ստացել էին 42% քվե, իսկ լիբերալ-պահպանողականները` 49%:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31