
Ա. Սաքունց. Մարտի 1-ի նոր ցուցակ է հրապարակվելու. ներգրավված են ռուսական անվտանգության ծառայության ներկայացուցիչները. aravot.am

«Մարտի 1-ի հանցագործության բացահայտումը շատ կարեւոր է: Մարտի 1-ի հանցագործությունը չբացահայտելը անպատժելիության երաշխիքն է հանդիսանում: Քանի դեռ Մարտի 1-ի հանցագործությունը ամբողջական, համակողմանի իրական գնահատական չի ստացել, անպատժելիությունը կմնա երաշխավորված ՀՀ-ում,որովհետեւ Մարտի 1-ի հանցագործության մեջ ներգրավված են այսօրվա գործող պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ, որոնք շարունակում են պաշտոնավարել եւ որոնց շահերից է բխում հանցագործությունը չբացահայտելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց՝ մեկնաբանելով ԵՄ-ի նոր զեկույցով Հայաստանին ուղղված առաջարկը՝ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված:
Արթուր Սաքունցը հայտարարել է, որ իրենք Մարտի 1-ի մասնակիցների ցուցակ են հրապարակել եւ շուտով նոր ցուցակ են տարածելու. «… Ուղղակի ասեմ, որ այդ հանցագործության մեջ ներգրավված են ռուսական անվտանգության ծառայության ներկայացուցիչները՝ առնվազն փորձագետների կարգավիճակով: ԵՄ-ի զեկույցը ընդամենը գալիս է օրակարգում ամրագրելու այն հարցերը, որոնց ուղղությամբ ՀՀ-ն պետք է աշխատի: ԵՄ-ն տեսնում է այն հարցերը, որը պետք է գտնվի Հայաստան-ԵՄ արշավանքի շրջանակներում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: