
Կառավարության նիստը կվարի Արմեն Գևորգյանը. «ՀԺ»

«Չնայած Տիգրան Սարգսյանը, ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետի պաշտոնակատարն է, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարելու է փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Պետք է նկատել, որ Տիգրան Սարգսյանը ապրիլի 3-ի հրաժարականից հետո կառավարությունում որևէ միջոցառում չի անցկացրել։ Բոլոր միջոցառումները, այդ թվում նաև ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, անց է կացրել հենց Արմեն Գևորգյանը»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։