Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագա՞հ. «ՀԺ»

«Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում թեկնածությունն իշխանությունը պատրաստվում էր առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ըստ հավաստի տեղեկությունների, կտրականապես հրաժարվում է ստանձնել այդ դերը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը: «Եթե, այդուամենայնիվ, չհաջողվի Կարեն Կարապետյանին համոզել, նույն շրջանակները նշում են, թե հնարավոր է խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։ Երեկ, երբ մեր թղթակիցը Գալուստ Սահակյանին ասել է, որ նման խոսակցություններ են շրջանառվում, և հարցրել` որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, նա պատասխանել է. «Որևէ մեկը ոչինչ չի կարող ասել։ Ազգային ժողովի նախագահ կամ ընտրվում են, կամ՝ չեն ընտրվում։ Նման քննարկումներ չունենք»։ Հետո էլ հարցրել է՝ «Ասում եք՝ խոսակցությո՞ւն է»,- դրական պատասխան ստանալուց հետո հավելել է. «Եթե խոսակցություն է, դառնամ»։ Իշխող ՀՀԿ-ն երեկ չէր բացառում, որ ԱԺ նախագահի թեկնածուի անունն այսօր սպասվող ՀՀԿ ԳՄ նիստից հետո դեռ չհրապարակվի»,-գրում է «ՀԺ»-ն։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930