«Մեր ջրի գործը լավ չի, շատ պղտոր ա, հետո էլ շատ բարակ ա գալի: Որ բողոքում ենք, ի՞նչ ա փոխվում: Քաղաքի վիճակն էլ էն ա տեսնում ես էլի, բրախած ա: Սադը մտիկ արա, բրախած խոզանոց ա»:
Ապրիլի 13-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով` անձի նկատմամբ բռնություն գործադրելու զուգորդմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Ապրիլի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Էրեբունի փողոցի թիվ 22 շենքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աղվան Գ.-ին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այսօր՝ ապրիլի 12-ին հանդիպել են:
Բերդաշենի համայնքապետը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ մատնանշելով բարերարների միջոցներով կառուցված հանդիսությունների սրահը և համայնքի կողմից ճանապարհների բարեկարգումը: Վարչապետը ողջունեց այն հանգամանքը, որ Բերդաշենը պետական դոտացիա չստացող եզակի համայնքներից է: Ոռոգման ջրի խնդիրը, ըստ Ա. Հարությունյանի, պետք է լուծել արտեզյան ջրհորների փորման և ինքնահոս աղբյուրների վերականգնման միջոցով, որոնց իրագործման ուղղությամբ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
«Եթե լուրջ պատճառը չկա, իսկ լուրջ պատճառը կարող է լինել սողանքը, շինությունը քանդված լիները կամ հրդեհը, ուրեմն շարժառիթը թաքնված է մեկ ուրիշ տեղ, թերեւս շահադիտական նպատակներով, ինչը նշանակում է, որ ազատազրկվածների նկատմամբ հերթական ոչ մարդասիրական վերաբերմունք է դրսեւորվում»:
Ապրիլի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Անիի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մնացական Ա.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը Օշական գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արման Մնացականյանն է, որը ապրիլի 12-ի գիշերը նշված բուժկենտրոնում, վիրահատության ժամանակ, մահացել է:
Ապրիլի 11-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին և շրջվել:
Ի՞նչ է, պարտադիր մեկն անպայման պետք է մի քսան անգամ նախագա՞հ լինի: Կարող է ուրիշի մոտ ավելի հաջող է ստացվում, թող մեկ ուրիշը գա փորձի, ի՞նչ խնդիր կա:
Ապրիլի 12-ին, ժամը 12.50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղը:
Ապրիլի 12-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգի վիճակին և հետագա կատարելագործման ուղիներին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:
Երգիչ Ֆորշին նախօրեին տեղափոխել են Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Panorama.am-ի տեղեկություններով, երգիչը լյարդի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր:
Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման փաստին:
Այսօր մեր առօրյա կյանքում սովորական (ցավ ի սիրտ) երևույթ է դարձել հղիության արհեստական ընդհատումը՝ ամուսինների հանցավոր փոխհամաձայնությամբ. փոխհամաձայնություն, որով Աստծո` մեզ ընծայած շնորհը ինքներս մերժում ենք մեզանից` քրիստոնյա կոչվելով, և դժոխք դարձնելով Աստծո պարգևած երկիրը:
Հայ ժողովրդի իշխանությունը բռնությամբ, կեղծիքով ու խաբեությամբ յուրացրած հանցավոր վարչախումբը, բախվելով դիմադրության նորանոր օջախների առաջացման և դրանցում երկրի տեր քաղաքացիների ծննդի, հասունացման ու համախմբման բնականոն և անկասելի գործընթացին, խուճապի է մատնվել:
ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով բուժզննման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, այսօր կվերադառնա:
Հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն արդեն որոշել է, որ նոր ձևավորվող կոալիցիա չի մտնելու, բայց նաև հստակ խոստում չի տվել, որ կմասնակցի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին: Սակայն չի բացառել նաև նման հնարավորությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում տարօրինակ հայտարարություն է արել:
Ապրիլի 12-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Իսակովի պողոտայում` «Սենատոր» խաղատան մոտակայքում, այրվում է երկհարկանի փայտյա շինություն:
Հայրենադարձված Արսեն Խոջոյանն ընդամենը մի քանի ժամից տանը կլինի, քիչ հետո նրան դուրս են գրում հիվանդանոցից:
«Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի` Գազի Կարենի վրա: Ենթադրվում է, որ կիրակի կեսօրին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո կհնչի հենց նրա անունը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նոր կառավարության ձևավորումից հետո հնարավոր է հրաժարական ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, ՀՀԿ-ական Կարինե Մինասյանը։
«ՀՀ պետական բյուջեի հավաքագրումն դարձել է լրջագույն խնդիր. իշխանություններին հազիվ է հաջողվում ապահովվել բյուջեի մուտքերը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ։
Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու պայմանը եղել է այն, որ նա պետք է իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մտնել կոալիցիայի կազմ։
«Հրապարակ»-ը գրում է, որ լուրեր են շրջանառվում, թե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշանակվելու է արդարադատության նախարար:
Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում: Սա նույնիսկ Հայաստանի սահմանային մարզերից մեկում չէ: Սա Առինջն է, որը կպած է Երևանին: Այն իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է: