
Սերժ Սարգսյան. Իսկ ո՞վ է ասել, որ ես ամենալավն եմ. aravot.am

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովին: aravot.am-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը այլեւս երբեք պետության ղեկավարի դիրքին չհավակնելու հայտարարությունը պարզաբանելու մասին հարցին ի պատասխան՝ ասել է. «Արած հայտարարությունը շատ պարզ է: Ի՞նչ է, պարտադիր մեկն անպայման պետք է մի քսան անգամ նախագա՞հ լինի: Կարող է ուրիշի մոտ ավելի հաջող է ստացվում, թող մեկ ուրիշը գա փորձի, ի՞նչ խնդիր կա: Իսկ ո՞վ է ասել, որ ես ամենալավն եմ, եւ ինչո՞ւ անպայման ես պետք է լինեմ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: