
Ծառուկյանը հստակ խոստում չի տվել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե չի կարող բացահայտել, թե որտեղ է տեղի ունեցել ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԺԿ ղեկավարների՝ ապրիլի 10-ի հանդիպումը: Այսուհանդերձ, թերթի տեղեկություններով, հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն արդեն որոշել է, որ նոր ձևավորվող կոալիցիա չի մտնելու, բայց նաև հստակ խոստում չի տվել, որ կմասնակցի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին: Սակայն չի բացառել նաև նման հնարավորությունը:
Ինչ վերաբերում է հանդիպմանը ՀՅԴ չմասնակցելուն, երեկ այս մասին կրկին խոսել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Բնականաբար, քառյակի որևէ բաժանում տեղի չի ունեցել, ավելացել է միայն մեկ շատ գեղեցիկ լուսանկար, որը հրապարակվել է: Բայց քառյակը շարունակելու է աշխատել: Մենք պայմանավորվել ենք, որ այս քաղաքական կոնսուլտացիաներից հետո նորից հավաքվելու ենք քառյակով, ներկայացնելու ենք, թե ինչ է տեղի ունեցել, մեր մոտեցումներն ինչպիսին են եղել, այսօր կամ վաղը կհանդիպենք, կխոսենք»,-ասել է նա:
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։