14 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:18 24.04.2014 | Գյումրիում տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ ծոցում հաց (տեսանյութ). ԳԱԼԱ

Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերվել է մահացած տղամարդու դի: Տղամարդը ընկած է եղել Գյումրու Վ. Սարգսյան փողոցի առաջին շենքի հարեւանությամբ:

16:56 24.04.2014 | ՄՄ-ին չանդամակցելու որոշումը Հայաստանին կզրկի լավ հնարավորությունից. aravot.am

Բայց հիմա մենք այդ հնարավորությունից մեզ զրկում ենք, որովհետեւ Եվրասիական միության գաղափարախոսները լավ հասկանում են` ինչ է նշանակում միության մեջ մի երկիր ունենալ, որը քո նկատմամբ ունի առավելություններ: Հայաստանը կդառնար տրանզիտ մի երկիր, որտեղ Չինաստանից կամ գնային առումով մատչելի արտադրանք թողարկող այլ երկրների համար կդառնայինք հավաքման կետ, հիմա մեզ զրկում ենք այդ հնարավորությունից:

16:38 24.04.2014 | Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 86-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը:

16:22 24.04.2014 | Հովիկ Աբրահամյանի աշխատելաոճը առայժմ ԲՀԿ-ի սրտով է. ԳԱԼԱ

Եթե դա դառնա մշտական աշխատաոճ եւ լսվի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետը մինչեւ նախագծերը խորհրդարան բերելը եւ նախագծերը քննարկելը, իհարկե սա լավ աշխատաոճ է:

16:06 24.04.2014 | Նավասարդ Կճոյանին նյարդայնացրեց իր սանիկի մասին հարցը (տեսանյութ). aravot.am

Այսօր մի խումբ հոգևորականների, ՀՀ քաղաքական վերնախավի հետ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Նա փոքր-ինչ հեգնախառն ժպիտով, կարմիր մեխակների բույրը շնչելով լսեց լրագրողների հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ, սակայն այդպես էլ մեկնաբանություններ չարեց՝ նշելով, թե արդեն մեկ անգամ հայտնել է այդ մասին իր կարծիքը:

16:00 24.04.2014 | Ջոն Հեֆերն. Նախագահ Օբամայի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն. panorama.am

Վստահ եմ, որ նա այս տարի ևս իր հիշատակի տուրքը կմատուցի 1,5 մլն հայ զոհերի հիշատակին, ովքեր տեղահանությունների, մահվան երթերի, ջարդերի զոհ դարձան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Վստահ եմ, որ Օբաման կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթարագույն նախճիր: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն:

15:22 24.04.2014 | ԱՄՆ Պիկո Ռիվերա քաղաքը բանաձև է ընդունել Քարվաճառը բարեկամ քաղաք ճանաչելու մասին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը ս.թ. ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ։

15:04 24.04.2014 | «Մենք վճռական ենք ու վստահ, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին»

1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտներում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին եւ դարձել նրանց երկրորդ հայրենիքը:

14:53 24.04.2014 | Քամին վնասել է տան տանիքը

Ապրիլի 24-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում ուժեղ քամուց մասնակի վնասվել են թիվ 30 տան տանիք, 10 էլ.սյուն և գերեզմանաքար:

14:50 24.04.2014 | Մանկուց հաշմանդամություն ունեցող պատանու անձնագրավորման խնդիրը կարելի է համարել լուծված

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները անձնագրային բաժնում երկար սպասեցին տեսանյութում ներկայացված ընտանիքին, սակայն պատանին սովորականի նման գնացել էր անհայտ ուղղությամբ՝ աղբանոցներից ապակյա տարաներ հավաքելու:

14:48 24.04.2014 | Արցախում հարգել են Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)

Այսօր առավոտից հազարավոր արցախցիներ այցելում են Ստեփանակերտի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի

14:30 24.04.2014 | Ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և STR ավտոսիրողների ակումբ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:

14:28 24.04.2014 | Գարեգին Չուգասզյան. Քեսապահայության նկատմամբ որդեգրվելիք որոշումները ճակատագրական են լինելու հայության համար

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս խոսքը պայմանավորված է սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովման ողջամիտ անհանգստությամբ: Սակայն խնդրի ավելի խոր քննությունը մի շարք հարցեր է առաջադրում:

14:15 24.04.2014 | Արամ Հարությունյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ. news.am

Արդեն հայտնի է նաեւ նրան փոխարինողի անունը: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ կնշանակվի Բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանը, ում պաշտոնանկության մասին վաղուց լուրեր են շրջանառվում:

13:51 24.04.2014 | Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկելը։

13:42 24.04.2014 | Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ պետք է աշխատել մարկետինգի ուղղությամբ. «Առավոտ»

ՀՀ իշխանություններն, անշուշտ, ծրագրեր ունեն, բայց որպեսզի դինամիկ գործընթացներ ծավալվեն, ճնշում գործադրվի միջազգայի հանրության վրա, ապա Կայծ Մինասյանի կարծիքով՝ պետք է աշխատել մարկետինգի, կոմունիկացիայի ուղղությամբ։ «Հասարակությանը, սփյուոքի կառույցները, բոլորն աշխատանք ունեն անելու, այդ մարկետինգի պակասը կա։

13:23 24.04.2014 | Մահացել է Կոնստանտին Օրբելյանը

Ապրիլի 24-ի առավոտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը:

13:15 24.04.2014 | Հռչակավոր օդաչուի տնից շուրջ 30 հազարի դոլարի գողություն են կատարել

Մոտ մեկուկես ամիս առաջ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղում անվանի ռազմական փորձակող-օդաչու Վալենտին Նազարյանի առանձնատնից գողացել են շուրջ 30 հազարի դոլարի արժեքներ՝ գեղարվեստական նկարներ, հեռուստացույցեր եւ այլն:

13:10 24.04.2014 | «Էրդողանն ո՞վ ա». Մանվել Գրիգորյան. news.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 23-ի ուղերձը ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ցանկանում մեկնաբանել։

12:41 24.04.2014 | Սերժ Սարգսյանի ինքնաթիռը՝ Պրահա մեկնելուց առաջ (լուսանկար)

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը «Twitter»-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ամեն ինչ պատրաստ է՝ Պրահա մեկնելու համար:

12:29 24.04.2014 | Վախից է կուլ տվել թմրանյութը. «ՀԺ»

ՀՀ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործը այս տարվա հունվար ամսին ուղարկվել է դատարան և արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է սույն գործով դատաքննությունը։

11:57 24.04.2014 | Լավագույն հուշարձանը զարգացող ու բարեկեցիկ Հայաստանը կլիներ. «Առավոտ»

Այսուհանդերձ, հարկ եմ համարում ասել, որ ինձ համար վաղուց արդեն անընդունելի են ամեն տարի այս օրը հնչող լալահառաչ ու սրտաճմլիկ նախադասությունները, որոնցով, կարծես իրար հետ մրցակցելով, հատկապես աչքի են ընկնում երկրիս պաշտոնյաները՝ Բաղրամյան 26-ից մինչև կառավարության շենքերում նստողները։

11:52 24.04.2014 | Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ:

11:43 24.04.2014 | 2015-ին ընդառաջ Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ ամեն ինչ անում է Փոթորկից խուսափելու համար. «Ժամանակ»

Ես ճիշտ և անհրաժեշտ եմ համարում, որ Մեծ Եղեռնի զոհերի ընտանիքները փոխհատուցում ստանան: Ինչ վերաբերում է պատմական արդարությանը, կարող եմ ասել, որ 1923 թ. ստեղծված Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. գոյություն չի ունեցել, բայց դրանով հանդերձ մենք՝ որպես 1915 թ. Օսմանյան կայսրության ներկայացուցիչների, մեղավորների ժառանգորդներ, կրում ենք բարոյական պատասխանատվություն:

11:37 24.04.2014 | Հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. Արամ Ա. կաթողիկոս

«Այն, ինչ տեղի ունեցավ 1915թ.-ին Թուրքիայում, պատերազմի հետևանքով տեղի ունեցած դեպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ Ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ՝ բառի իրավական և քաղաքական հասկացողությամբ»։

11:25 24.04.2014 | Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժխտման ավելի կատարելագործված դրսևորում է. Վիգեն Սարգսյան. «Արմենպրես»

Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է:

11:10 24.04.2014 | Քոչարյանը նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին. «Առավոտ»

«Ռոբերտ Քոչարյանը երբեք չի թաքցրել, որ չի պատրաստվում գնալ թոշակի: Ամենատարբեր ինտենսիվությամբ, բայց մեծ քաղաքականությամբ զբաղվել է և հիմա էլ զբաղվում է: Ես դա նորմալ եմ համարում: Այսինքն, այնպես չի, որ նա գնացել է և հիմա պետք է հետ վերադառնա, իրերն իրենց անունով անվանենք»:

11:04 24.04.2014 | Աթոռին սերտաճածները. «ՀԺ»

Մեկ տարի անց՝ 1991-ին, նա ընտրվել է ՀՀ փոխնախագահ և Հայաստանի աոաջին ու վերջին փոխնախագահն է եղել։ 1991-92-ին նա կատարել է ՀՀ վարչապետի պարտականությունները։ 1996-ի փետրվարին Գագիկ Հարությունյանն Ազգային ժողովի կողմից նշանակվել Է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, և ինչպես հայտնի է, այդ պաշտոնը նա զբաղեցնելու է ցմահ, այսինքն՝ մինչեւ 70 տարեկան։

10:45 24.04.2014 | Ամերիկյան կոնգրեսականները Հայաստանի արտգործնախարարությունում

Ապրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։

10:21 24.04.2014 | «Եթե իմանայի՝ սա է ձեր երազած հայրենիքը, կյանքում էս հայրենիքի համար փամփուշտ չէի կրակի». «Ժողովուրդ»

Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես այլմոլորակային եմ, ես ուրիշ բան եմ ասում, ուրիշ հայրենիք եմ պատկերացնում, բայց հակառակ իրավիճակն է տիրում իմ հայրենիքում:

  • Page 1614 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1609
  • 1610
  • 1611
  • 1612
  • 1613
  • 1614
  • 1615
  • 1616
  • 1617
  • 1618
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը