Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ պետք է աշխատել մարկետինգի ուղղությամբ. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընտրվելուց հետո այսօր աոաջին անգամ ներկա է գտնվելու ապրիլքսանչորսյան պաշտոնական արարողությանը՝ Հայոց ցեղասպանության 99-րղ տարելիցին, որը տեղի կունենա երեկոյան՝ Փարիզի Կանադա հրապարակում, Կոմիտասի արձանի աոջև։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրապարակել էր հաղորդագրություն ՝ նշելով.

«Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է զնահատել ըստ արժանվույն՝ նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը։Հանրապետության նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունը իր հանձնաոաթյունների հանդեպ…

Ներկայության՝ իր Հայաստան մեկնելու նախօրյակին, միջագգային լարված իրավիճակում՝ դրոշմված Քեսաբի էթնիկ մաքրազտմամբ, ինչպես նաև թուրքական կառավարության ժխտողականության արմատականացմամբ։ Ֆրանսիայի նախագահի խոսքը հատկապես կարևոր է և սպասել ինչպես Ֆրանսիայում, այնպեսէլկ նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների համար»…

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը «Աոավոտի» հետ զրույցում անդրադառնալով այսօր կայանալիք միջոցառմանը. Ֆրանսիայի նախագահի մասնակցության պատճառներին՝ նախ հիշեցրեց, որ աոաջին անգամ՝ 2012-ին նախկին նախագահ Սարկոզին է մասնակցել ապրիլքսանչորսյան միջոցառմանը՝ որպես Ֆրանսիայի նախագահ, բայց այն ժամանակ նախագահական ընտրապայքար էր և դրա շրջանակներում կատարված յուրահատուկ նախընտրական քայլ էր, ապրիլին և մայիսին ՝ նախագահական ընտրությունների աոաջին և երկրորդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածն էր այն ժամանակ, որի ընթացքում նաև Օլանդը, որպես նախագահի թեկնածու, մասնակցեց այդ միջոցաոմանը։

«Այսօր արդեն, երբ ընտրապայքար չկա ՝ Օլանդի կողմից, անշուշտ, կարևոր քայլ է մասնակցությանն այդ միջոցառմանը, մանավանդ՝ Հայաստան կատարելիք այցից գրեթե երեք շաբաթ առաջ»։

Ինչո՞վ է պայմանավորված Ֆրանսիայի նախագահի կողմից այդ մասնակցությանը, գուցե դրա պատճառն այն է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությանը հրավիրել Հայոց ցեղասպանությանը՝ հարցրինք ֆրանսահայ քաղաքագետին։ Կայծ Մինասյանի կարծիքով՝ տարբեր պատճառներ կան.

«Աոաջինը՝ Օլանդը հայասեր է, նա համոզված է, որ հայկական դատը օրինականության, ուժ ունի և արդար դատ է։ Նա որպես նախագահ խոստացել էր ներկայացնել նախագիծ, և հնարավոր է, որ այսօր այս առնչությամբ հայտարարությամբ հանդես գա ՝ որպես իր խոստման իրականացում՝ մայիսին Հայաստան այցելաթյունից աոաջ։ Հաջորդ պատճառը ՝ չմոռանանք, որ Ֆրանսիայի նախագահը երբ այցելեց Թուրքիա, խոսեց Ցեղասպանության մասին յուրօրինակ ճնշում գործադրելով Անկարայի վրա, նշեց, որ պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ պրոցես է, բայց դա պետք է արվի։ Երրորդ պատճառն, իմ կարծիքով, Քեսաբի իրադարձություններ էին։ Վստահ եմ, որ բոլոր պետություններ շատ լավ գիտակցում են, որ Թուրքիան Քեսաբի դժբախտության մեջ իր մասնակցությունն ունեցել է։ Հիմա թե Միացյալ Նահանգները, թե Ֆրանսիան կուզենային ոչ թե ապտակ հասցնել Թուրքիային, այլ «ականջը ոլորեին»՝ հասկացնելով, որ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Չորրորդ պատճառը, հավանաբար, կապված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակ, հետ՝ որպես խորհրդանշական քայլ»։

«… Մենք Թուրքիայի հասարակության, չենք դիտում որպես թշնամի։ Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակի աոջև՝ մենք հիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացվող իրենց հարևաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիվ հայ մանուկների։ Փառք նրանց հիշատակին, ովքեր անգամ իրենց և իրենց ընտանիքներ կյանքը վտանգելով՝ փրկության ձեռք մեկնեցին մեր բազմաթիվ հայրենակիցներին։ Ցանկացած հանրություն, նաև՝ թուրքերը պետք է հպարտանա իր այն նախնիներով որոնք կյանքեր են փրկել և ձեռնոց նետել ցեղասպանությանը։ Մենք հիշում ենք սա»,- երեկ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով ուղերձում ասել է Սերժ Սարգսյանը։Նա ամփոփել է ուղերձը «2015 թվականի խորհուրդը լրջորեն պետք է ընկալվի Թուրքիայում։ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարա այլևս բառերով չափվել, այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատաում։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյայ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել։ Իսկ «Ողջամիտ ժամկետներ» հասկացությանն առավել քան արդիական է դառնում»։

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ կարեյի է՞ ասել որ Հայաստանի իշխանությունները, սփյուռքը ըստ արժանվույն են պատրաստվում, մենք բավարար աշխատանք տանո՞ւմ ենք, ի՞նչ նպատակներ ունենք, որ 100-ամյակին ընդառաջ պետք է հռչակենք ու փորձենք իրականացնել՝ հարցրինք Կայծ Մինասյանին։ Մեր զրուցակիցը նշեց, որ սփյուռքի կառույցները.

ՀՀ իշխանություններն, անշուշտ, ծրագրեր ունեն, բայց որպեսզի դինամիկ գործընթացներ ծավալվեն, ճնշում գործադրվի միջազգայի հանրության վրա, ապա Կայծ Մինասյանի կարծիքով՝ պետք է աշխատել մարկետինգի, կոմունիկացիայի ուղղությամբ։ «Հասարակությանը, սփյուոքի կառույցները, բոլորն աշխատանք ունեն անելու, այդ մարկետինգի պակասը կա։

Դրական մոտեցմամբ եմ մոտենում հարցին և հույս ունեմ, որ գոնե սեպտեմբերից առաջ կբացվի այդ մարտավարությանը։ 1965 թվականին՝ Ցեղասպանության հիսանամյակի աոիթով արձագանքը մեծ չէր, քանի որ Խորհրդային Հայաստանի պայմաններում էինք, անկախ Հայաստան չկար, և հաջորդը՝ Սփյուռքում լոբբիստական աշխատանք չէր տարվել։ Այսինքն տարբերությունը հսկայական է՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է այսօր, և հիսուն տարի պայքար է տարվել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ՝ տարբեր ճանապարհներով։ Այսօր բոլոր ժողովուրդները հստակ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, լսել են, կարդացել են, այսօր աշխարհի ժողովուրդները ավելի տեղեկացված են, այսինքն՝ այսօր ավելի մեծ աղմուկ կա, և պետք է ավելի մեծ աղմուկ բարձրացներ քան հիսուն տարի աոաջ էր։ Հիսուն տարի առաջ քիչ թվով մարդիկ գիտեին Հայոց ցեղասպանության մասին ՝ գիտնականներ, պատմաբաններ, բայց ոչ հասարակությունները։ Հիմա գիտեն բոլորը, բայց ինչպե՞ս պետք է օգտագործել այդ արդյունքը՝ ավելի թուլացնե՞լ, թե՞ հզորացնել… Սա է Հայաստանի իշխանության և սփյուռքի մարտահրավերը՝ ի՞նչ անել, ինչպե՞ս…»,- նկատեց ֆանսահայ քաղաքագետը»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս