Աթոռին սերտաճածները. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կան պաշտոնյաներ, որոնց պաշտոնավարման «էպոխան», թվում է, չի ավարտվելու։ Նրանք մաս են կազմել և՛ «նախկին հանցավոր իշխանությանը»,և՛ Քոչարյանի ռեժիմին, և՛ Սերժ Սարգսյանի։ Եվ ուրեմն, ովքե՞ր են Երրորդ հանրապետության ամենաերկարակյաց աաշտոնյաները։ Տասնյակը միանշանակ գլխավորում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

1. Գագիկ Հարությունյանը, հիշեցնենք՝ 1990 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր և նույն թվականին՝ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ։

Մեկ տարի անց՝ 1991-ին, նա ընտրվել է ՀՀ փոխնախագահ և Հայաստանի աոաջին ու վերջին փոխնախագահն է եղել։ 1991-92-ին նա կատարել է ՀՀ վարչապետի պարտականությունները։ 1996-ի փետրվարին Գագիկ Հարությունյանն Ազգային ժողովի կողմից նշանակվել Է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, և ինչպես հայտնի է, այդ պաշտոնը նա զբաղեցնելու է ցմահ, այսինքն՝ մինչեւ 70 տարեկան։

Այս պահին ՍԴ նախագահը 66 տարեկան է, ու փաստորեն՝ դեռ 4 տարի էլ կպաշտոնավարի, ու նրան իր պաշտոնավարական երկարակեցությամբ որևէ մեկը դժվար էլ հասնի։ Նա արդեն բարձր պաշտոնի է 24 տարի անընդմեջ։

2. Սերժ Սարգտանին թոփ տասնյակում կարելի է համարել երկրորդը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ նա ևս նույն՝ 1990-ին է ընտրվել Գերագույն խորհրդի պատգամավոր, կարող է անգամ աոաջին հորիզոնականը կիսել Գագիկ Հարությունյանի հետ։ 1993-95-ին Սերժ Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, 95-96-ին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար։ 96–99 թթ-ին նա զբաղեցրել է ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի պաշտոնը։ Հոկտեմբերի 27-ից հետո նա հրաժեշտ տվեց սույն սուպերնախարարությանը և նույն տարում նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար՝ այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2000 թվականը։

1999-2007 թվականներին նա նաև ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր։ 2000–07թթ Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ արդեն 2007-ի ապրիլի 4-ին նշանակվել ՀՀ վարչապետ։ 2008-ի փետրվարից մինչ օրս Սարգսյանը Բաղրամյան 26-ում է։ Բարձրաստիճան պաշտոնյա է 21 տարի անընդմեջ։

3. Հովիկ Աբրահամյանը երրորդն է իր երկարակեցությամբ։ 1995-99-ին նա եղել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Միևնույն ժամանակ նա զբաղեցրել է Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահի (1995-96 թթ.) և Արտաշատի քաղաքապետի (1996-98 թթ.) պաշտոնները։ 1998-2000 թթ-ին Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը։ 2000-01 թթ. ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարն Էր։

2001-02-ին եղել Է ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2002-05-ին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, 2005-07–ին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար՝ համակարգող նախարարի գործառույթներով, 2007– 08-ին՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար։

2008-ին նախագահական ընտրություններից հետո նա նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, որտեղից էլ գործուղվեց Ազգային ժողով՝ Աժ նախագահ դառնալու։ 2008-ից 2014-ը, չհաշված արանքի միքանիամսյա հայտնի հրաժարականը, Հովիկ Աբրահամյանը զբաղեցրեց Աժ նախագահի պաշտոնը, իսկ արդեն նախանցյալ շաբաթ՝ ապրիլի 13-ին, նշանակվեց ՀՀ վարչապետ։ Բարձրաստիճան պաշտոնյա է՝ 19 տարի անընդմեջ։

4. Երվանդ Զախարյանը զբաղեցնում երկարակյացների թոփ տասնյակի 4-րդ հորիզոնականը։ 1998–2000թթ նա եղել Է ՀՀ տրանսպորտի նախարար։ 2000–2001–ին Զախարյանը ՀՀ Պետեկամուտների նախարարի տեղակալն էր, մաքսային վարչության պետը։ 2001-ին նա կրկին դարձավ տրանսպորտի նախարար, իսկ 2001-02-ին՝ Պետեկամուտների նախարար։ 2002-03–ին նա եղել է կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետը, որտեղից էլ գործուղվեց Երևանի քաղաքապետարան։ Հիշեցնենք, 2003–09թթ–ին Զախար յանը Երևանի քաղաքապետն Էր։

Նա, փաստորեն, Երևանի վերջին նշանակովի քաղաքապետը եղավ։ 2009-ից աո այսօր Ե. Զախարյանը հանգրվանած է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ սույն կառույցի նախագահի կարգավիճակով։ Բարձրաստիճան պաշտոնյա է 16 տարի անընդմեջ։

5. Արմեն Ղուլարյան գլխավորում է երկարակյացների թոփ հնգյակը։ Նա 1999 թվականից առ այսօր Տավուշի մարզպետն Է։ Նա բացարձակ ռեկորդակիր է մարզպետների մեջ 15 տարի անընդմեջ։

6. Կարեն Ճշմարիտյանը ևս պատկանում է երկարակյացների դասին։ 1999-2002-ին նա եղել է ՀՀ արդյունաբերության և աոևտրի նախարարը, 2002-07-ին՝ առևտրի և տնտեսական զարգացման նախարարը։ 2007-12-ին նա 4-րդ գումարման Աժ պատգամավոր դարձավ ՀՀԿ ցուցակով, 2012-13-ին՝ 5– րդ գումարման Աժ պատգամավոր՝ կրկին ՀՀԿ համամասնական ցուցակով։ Նախօրեին՝ ապրիլի 22-ին, նա նշանակվեց Էկոնոմիկայի նախարար։ Ի դեպ, մինչ 1999-ն էլ Ճշմարիտյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ 1993-ից փոխնախարար է եղել։

7. Արմեն Մովսիյանը հաջորդն Է։ 2001-ից նա զբաղեցնում է էներգետիկայի նախարարի պաշտոնը 13 տարի անընդմեջ։

8. Կովալենկո Շահգալդյանը Ղուլարյանից հետո հաջորդ ամենաերկարակյաց մարզպետն է։ Կոտայքի մարզպետի պաշտոնը Շահգալդյանը զբաղեցնում 2001–ից առ այսօր։

9. Արամ Հարությոայանր՝ պայմանականորեն կարելի է տեղավորել 9-րդ հորիզոնականում։

1999– 2003-ը նա եղել է ԱԺ պատգամավոր, 2004-07-ին՝ քաղաքաշինության նախարար, 2007-ից առ այսօր բնապահպանության նախարարն է։ Չնայած՝ կարծես թե նրան կհանեն։

10. Հրանուշ Հակոբյանը եզրափակում է երկարակյացների թոփ տասնյակը, թեև նրան էլ պայմանականորեն կարելի է այլ հորիզոնականներում դիտել, եթե չլինեին փոքրիկ ընդմիջումները։ Ընդհանրապես, նա պաշտոններ է զբաղեցրել դեռ ԽՍՀՄ տարիներից։

1986–90թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր. ԳԽ նախագահության անդամ, 1990-95-ին ևս պատգամավոր է եղել։ 1996-ին տիկին Հակոբյանը նշանակվեց սոցիալական ապահովության նախարար՝ պաշտոնավարելով մինչև 98թ-ը։

1999-ին նա կրկին վերադարձավ Ազգային ժողով՝ այնտեղ մնալով մինչև 2008-ը։ 2008-ին նա, նախ, նշանակվեց ՀՀ ԱԳՆ սփյուռքի կոմիտեի նախագահ, այնուհետև՝ նորաստեղծ սփյուռքի նախարար և այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս