Վախից է կուլ տվել թմրանյութը. «ՀԺ»

ՀՀ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործը այս տարվա հունվար ամսին ուղարկվել է դատարան և արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է սույն գործով դատաքննությունը։

Վերջին նիստը հետաձգվել էր պաշտպան Վահան Հայրապետյանի բացակայության պատճառով. նրա առողջական վիճակը վատացել էր. նրան տեղափոխել էին Կապանի հիվանդանոց։ Նշենք, որ դատական նիստը սկսվել և շարունակվում է Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Երեկ, պատասխանելով մեր հարցին, թե ՀՀ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը գալիս է որդու գործով դատական նիստերին, թե՝ ոչ, Դավիթ Վարդանյանի պաշտպանն ասաց. «Ոչ ոք իր ընտանիքի անդամներից չի գալիս դատական նիստերին։ Ինքը (Յուրի Վարդանյանը) ասում է՝ երեխան իմն է, սխալ է արել, ղալաթ է արել, դրա համար էլ թող պատասխան տա։ Նախարարը այդ մասին բազմիցս է ասել»։

Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների մաքսանենգության) և 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության, Դավիթ Վարդանյանը մեղադրվում է այն բանի համար, որ «անցյալ տարի, հոկտեմբերի 4-ի ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոցի ձեռքբերման համար, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով՝ մաքսային հսկողությունից թաքցնելով. ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան»։

Պաշտպան Վահան Հայրապետյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ երևի արդեն կսկսվի դատական վիճաբանությունների փուլը, դատակոչված բոլոր վկաները հարցաքննվել են։ «Ապացույցները հետազոտված են։

Վիճաբանաթյունների փուլում ճառով հանդես կգամ թե ես, թե մեղադրող դատախազը։ Ես դատական նիստի ընթացքում հանդես կգամ նաև միջնորդությամբ, քանի որ ապացույցները բավարար չեն, իրենք բացատրությանը որպես ապացույց դրել են մեղադրական եզրակացության մեջ, ինչի իրավունքը չունեին։

Ես գտնում եմ, որ Դավիթ Վարդանյանը բացատրություն է գրել հորդորանքի ուղղորդման տակ, որովհետեւ խաբել էին իրեն, որ եթե գրի, իրեն բաց կթողնեն, նա էլ, ինչ ցանկացել են՝ գրել է», – ասաց պաշտպանը։

Մեր հարցին, թե ո՞ւմ կողմից է եղել ուղղորդումը. Վահան Հայրապետյանն ասաց՝ ոստիկանության աշխատակից Զորիկ Վարդանյանի կողմից.

«Նա իմ պաշտպանյալից երկու թերթ բացատրություն էր վերցրել։ Երբ նրան հրավիրեցինք դատարան, ասաց, որ քանի որ Դավիթը իրեն վատ էր զգում, դրա համար նրան տեղափոխել են Երևան, ռենտգենով բժշկական միջամտությամբ ստամոքսից հանել կուլ տված թմրանյութը։ Ես էլ հարցրեցի՝ եթե իմ պաշտպանյալը իրեն վատ էր զգում, դուք էլ (նկատի ունի Զորիկ Վարդանյանին– հեղ.) բացատրություն էիք վերցնում, ինչո՞ւ այդ բացատրության մեջ չի նշվել, որ իրեն վատ էր զգում, որ ինքը ինչ-որ օտար մարմին ունի ընդունած, ինչո՞ւ այղ մասին չեք նշել։ Այ ղա արդեն, ինձ թվում Է՝ ուղղորդված են բացատրությունը վերցրել», -նշեց փաստաբանը։

Անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքին՝ Դավիթ Վարդանյանի պաշտպանն ասաց, որ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ, որովհետև Դավիթ Վարդանյանի պաշտպանն ասաց, որ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ, որովհետև Դավիթ Վարդանյանը թմրանյութ ձեռք է բերել Ագարակ քաղաքում։

«Իմ պաշտպանյալին առաջադրված մյուս մեղադրանքը՝ ՀՀ ՔՕ 215 հոդվածը (մաքսանենգություն), մենք չենք ընդունում, քանի որ իմ պաշտպանյալը նման բան չի արել»,– հավելեց մեր զրուցակիցը։

Փաստաբանը, անդրադառնալով մեղադրական եզրակացության այն հատվածին, որ Դավիթ Վարդանյանը 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 զրամը պահել է ձեռքի պայուսակում՝ ասաց, թե նշանակության չունի՝ 100 գրամ անցկացնել, թե 5 գրամ, օրենքի տեսանկյունից որևէ տարբերություն չկա, և Դավիթ Վարդանյանի կողմից 5 գրամ թմրանյութ կուլ տալը այդտեղ, ըստ փաստաբանի, անտրամաբանական է։

«Երբ Դավիթ Վարդանյանին մոտեցել են ոստիկանները, նա գրպանից հանել է ռետինե մատնոցների մեջ փաթաթված 5 գրամ թմրանյութը և կուլ է տվել։ Նա իմացել է, որ դա արգելված նյութ է, և երբ ոստիկաններ մոտեցել են, վախից կուլ է տվել»,– եզրափակեց Յուրի Վարդանյանի որդու պաշտպանը։

Ամբողջությամբ կարդացեք՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս